Ա. Լոպուխին
28-30. «Ահա այն ժողովուրդը, որին գերի տարավ Նաբուգոդոնոսորը. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա»: [28] «Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղեմից տարագրվեցին ութ հարյուր երեսուներկու հոգի»։ «Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի. ընդհանուր՝ չորս հազար վեց հարյուր հոգի»։ (Սինոդական թարգմ.)
Այս համարները Թագավորությունների 4–րդ գրքում բացակայում են: Եվ նույնիսկ Յոթանասնից թարգմանությունն է հաստատում, որ Նաբուգոդոնոսորի կողմից գերի են տարվել 4600 հրեաներ: Այստեղ որոշ ժամանակագրական անճշտություններ կան: Հեքոնիայի օրոք տեղի ունեցած հրեաների առաջին վերաբնակեցումը թվագրվում է Նաբուգոդոնոսորի թագավորության 7–րդ տարով, հետևաբար՝ մ.թ.ա. 597 թվականով, իսկ Թագավորությունների Դ գրքում՝ 8–րդ տարով: Դժվար է ասել, թե որ նշումն է ավելի ճշգրիտ: Նորագույն շրջանի մեկնիչները նույնիսկ Երեմիայի մոտ Հեքոնիայի գերեվարվելու մասին ցուցում տեսնելն են անհնարին համարում և յոթերորդ տարվա փոխարեն կարդում են տասնյոթերորդ տարի, ուստի նրանք ակնարկում են Սեդեկիայի օրոք՝ նրա թագավորության 10–րդ տարում տեղի ունեցած հրեաների գերությունը... Այնուհետև 30–րդ համարում 745 հրեաների ինչ–որ գաղթ է մատնանշվում, որը տեղի է ունեցել Երուսաղեմի կործանման հինգերորդ տարում: Ուրիշ աղբյուրներից նման դեպք հայտնի չէ, իսկ արդեն քանդված Երուսաղեմից հրեաների վերաբնակեցման երևույթը տարօրինակ է թվում: Կարելի է միայն խոստովանել, որ այստեղ Նաբուգոդոնոսորի թագավորության տարիների հաշվարկման մի առանձնահատուկ պատմություն է բերվում...
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
------------------------------------------
[28](Էջմիածին թարգմ.) Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթներորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ,
(Արարատ թարգմ.) Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդի թիվը սա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա.
(Գրաբար) եւ այս ժողովուրդ է զոր գերեաց Նաբուքոդոնոսոր՝ արքայ յամին եւթներորդի ի հրէից երիս հազարս եւ քսան եւ երեք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: