Երեմիայի մարգարեության մեկնություն 9:15

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

15-16. Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով  եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր: Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք: Դրանց վրայ սուր եմ արձակելու, մինչեւ որ սրով կոտորեմ դրանց», - ասում է Զօրութիւնների Տէրը:
 
    Հնարավոր է, որ սա կանխատեսվել է նաև մոտակա ժամանակի մասին, երբ նրանք գերվեցին քաղդեացիների կողմից, սակայն հատկապես պետք է վերաբերի այն ժամանակաշրջանին, երբ նրանք ցրվեցին այնպիսի ազգերի մեջ, որոնց չէին ճանաչում ո՛չ նրանք և ո՛չ էլ նրանց հայրերը: Աշխարհով մեկ ցրվելով՝ նրանք սնվում էին օշինդրով կամ ճնշումներով ու աղետներով: Եվ նրանք հարբել էին դառնության ջրով, ինչը խորհրդանշում է կա՛մ աղետների մեծությունը և ստրկության հավիտենական լուծը, կա՛մ էլ Աստծու օրենքին անտեղյակության պատճառով Քրիստոսի փոխարեն հակաքրիստոսին ընդունելը: Նրանց հետևից սուր է ուղարկվում, որպեսզի նրանք մինչև վերջ բնաջնջվեն: Կամ էլ սուրը ուղարկվում է նրանց բաժանելու համար, որպեսզի նրանք չկարողանան չարիքի մեջ համաձայնության գալ և չկորչեն իրենց չարության մեջ:
 

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով  եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր:
 
    «Այսպես է ասում  Տերը». [Այստեղ տեսնում ենք, որ] չասաց «անում է», այլ ասաց,  թե [միայն] «ասում է»։ Մինչ այստեղ ասված բառերը ուղղակի  խոսքեր են, ու եթե ցանկանաք, հավերժ կմնան խոսքեր: Եթե ինչ–որ պատճառով է խոսում, ապա ոչնչացրո՛ւ այդ պատճառը։ Եթե զայրույթը սաստիկ լիներ, ապա վախենալու պատճառ կունենայիք: Հետևաբար թեև ասում էր «ոչնչացրո՛ւ», սակայն այլևս չի շարունակում: Իսրայելի Աստվածը օտար, դաժան, անմարդկային չէ: Հիշե՛ք այն ժամանակը, երբ Իսրայելը կանչվեց:
    Ես նրանց կյանքը շատ դառը կդարձնեմ, երբ հոգին տխրում է, սնունդը փոխում է բնույթը: Ինչպես երբեմն լույսն է աչքերի համար խավար դառնում, այնպես էլ լեզվի համար ամենաքաղցրը կարող է ամենադառի վերածվել, երբ փչացած է ամենակարևոր: Այսպիսով` չի ասում, թե կփոխի ջրի բնույթը, այլ ասում է, որ այնպիսի վիշտ կբերի, որ իրենց բնույթը պահպանած նյութերը ուրիշ կթվան: Ինչպես հիվանդին է քաղցրը դառը թվում, այնպես էլ վշտացածներին է թվալու, և նույնիսկ վշտացածներին ավելի դառն է թվալու, քան հիվանդներին:
   

Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես կերակրելու եմ նրանց՝ այս ժողովրդին, օշինդրով, և նրանց խմեցնելու եմ դառը ջուր»»։ (Սինոդական թարգմ․) [15]