Թեոդորոս Կյուրացի
քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը ՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»:
«Պատուհաններ» անվանում է մոլի մտածումները, քանի որ դրանց միջոցով նրանք մոլություններ և դրանց պատճառով վրա հասած պատիժներ ընդունեցին: Չի մեղանչի նա, ով մարմնական զգայությունները՝ տեսողություն, համ, հոտ, լսողություն, հպում, անվանում է հոգու պատուհաններ, որովհետև նրանց միջոցով կարող են մտնել և՛ կյանքը, և՛ մահը: Ողջախոհությամբ նայողը կյանքի պտուղ է ստանում, իսկ անխոհեմաբար նայողը մահ է հնձում: Ճշմարտություն խոսող լեզուն հոգու փրկությունն է պատրաստում, իսկ սուտ խոսողը՝ մահը: Նման կերպով դժվար չէ քննել նաև մնացածը:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը ՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»:
Տես՝ Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 9:20
Ա. Լոպուխին
21-22. «Որովհետև մահը մտնում է մեր պատուհաններից, ներխուժում է մեր ամրոցները, որպեսզի երեխաներին բնաջնջի փողոցներից, երիտասարդներին` հրապարակներից»։ [21] «Ասա՛. «Այսպես է ասում Տերը». «Եվ մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտում, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և դրանք հավաքող չի լինի»»։ (Սինոդական թարգմ․)
Համարները վարպետորեն կազմված ոչ մեծ բանաստեղծություն են, որում, ըստ երևույթին, մարգարեն խոսում է ժանտախտի մասին, ինչը սարսափելի աղետ է պաշարված քաղաքների համար: Ժանտախտը չի խնայում նույնիսկ երեխաներին, քանի որ ամենից առաջ Երեմիան խոսում է նրանց մահվան մասին՝ ցույց տալով իր առանձնահատուկ ափսոսանքը ծնողների ոճրագործությունների պատճառով եղած այս անմեղ զոհերի համար:
---------------------------------------
[21] (Էջմիածին թարգմ.) քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը ՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»: Այսպէս է ասում Տէրը.
(Արարատ թարգմ.) Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։
(Գրաբար) զի ել մահ ընդ պատուհանս ձեր, եւ եմուտ յերկիր ձեր. ջնջել զտղայս արտաքուստ, եւ զերիտասարդս ի հրապարակաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: