Ա. Լոպուխին
11-12.«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ. «Ի՞նչ ես տեսնում դու, Երե'միա»։ Ես ասացի. «Տեսնում եմ նշենու գավազան»»: [11]«Տերն ասաց ինձ. «Դու ճիշտ ես տեսնում, որովհետև Ես հսկում եմ Իմ խոսքը, որպեսզի այն շուտով կատարվի»»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ չի ասվում, որ Երեմիան մարգարեական հափշտակվածության վիճակում է տեսիլք տեսել։ Ո՛չ, նա իրականում ծաղկող նշենու ճյուղ է տեսել, և մի հայացք դեպի այս ճյուղը, աստվածային ներշնչանքի ազդեցությամբ, բերեց նրան այն համոզմանը, որը նա արտահայտեց 12-րդ և 14-րդ համարներում։ Նշենու ծառը եբրայերենում «հսկող ծառ» է անվանվում ակնհայտորեն այն պատճառով, որ ձմեռային քնից հետո մյուս բոլոր ծառերից առաջ է ծաղկում: Հատկապես Պաղեստինում այն ծաղկում է հունվարի վերջին և փետրվարի սկզբին, երբ դեռ բնության մեջ, կարելի է ասել, ձմեռային ցրտից ամեն ինչ մեռած ու սառած է։ Այս պատկերը բացատրելը դժվար չէ: Չնայած որ մարդկության կյանքում, առերևույթ, դեռ ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ սառած է, սակայն Եհովան արթուն հսկում է, և Նրա խոսքը կատարվում է, այն ամենը, ինչ նա որոշել է ազգերի և թագավորությունների համար, լիովին կիրականանա։ Հետևաբար մարգարեն չպետք է շփոթվի իրերի դասավորության այն թվացյալ ամրությունից, որի կործանման մասին նա պետք է քարոզի։
--------------------------------
[11] (Էջմիածին թարգ․) Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. Զի՞նչ տեսանես Երեմիա. եւ ասեմ՝ Գաւազան ընգուզի տեսանեմ ես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: