Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Բայց դու գոտեպնդի՛ր մեջքդ և վե՛ր կաց ու ասա՛ նրանց այն ամենը, ինչ Ես քեզ կհրամայեմ. մի՛ վախեցիր նրանց առջև, որպեսզի Ես էլ քեզ չհարվածեմ նրանց աչքի առաջ»»։ (Սինոդական թարգ․)[17]
«Գոտեպնդի՛ր մեջքդ». արևելքի բնակիչը, որը սովորաբար երկար և լայն հագուստ է կրում, շարժվելու և գործելու հարմարության համար այն գոտիով կապում է մեջքին (հմմտ. Ելք. 12։11, Գ Թագ․ 18։46)։ Այդպես էլ Երեմիա մարգարեն, հոգեպես գոտեպնդվելով, պետք է նախապատրաստվեր իրեն սպասվող ծառայությանը։
«Մի՛ վախեցիր նրանց առջև» արտահայտությունն ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչում պետք է դրսևորվեր մարգարեի հոգևոր գոտեպնդումը։ Երեմիան չափազանց ամոթխած ու երկչոտ մարդ էր և նախկինում իր անձով առանձնապես տպավորություն չէր թողնում։ Այժմ նա պետք է գործեր մեծ ինքնավստահությամբ, այլապես նրա խոսքը ազդեցություն չէր ունենա։
--------------------------------
[17] (Էջմիածին թարգ․) Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա՛ եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։
(Գրաբար) Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ ես պատուիրեմ քեզ. մի երկիցես յերեսաց նոցա, եւ մի զանգիտիցես առաջի նոցա. զի ընդ քեզ եմ ես՝ ի փրկել զքեզ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: