Երեմիայի մարգարեության մեկնություն 1:9

Ա. Լոպուխին

«Եվ Տերը մեկնեց Իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա, Ես Իմ խոսքերը դրեցի քո բերանի մեջ»»։ (Սինոդական թարգ․)[9]
   
    Երեմիան չպետք է ամաչի նաև իր ճարտարախոս չլինելու մտքից։ Չէ՞ որ նա ոչ թե իր, այլ Աստծո խոսքերը պիտի հայտարարի։ Ի նշան այն բանի, որ այսուհետ Տերը Իր խոսքերն է դնելու նրա բերանին, Նա ձեռքով դիպավ Երեմիայի բերանին (Ես․ 6։5, Եզեկ․ 2։9, 3։1) և դրանով մարգարեի բերանը մեկընդմիշտ դարձնում է Իր բերանը։
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի:
(Արարատ թարգ․) Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։
(Գրաբար) Եւ ձգեաց Տէր զձեռն իւր առ իս՝ եւ մերձեցոյց ի բերան իմ, եւ ասէ ցիս. Ահա ետու զբանս իմ ի բերան քո։