Ա․ Լոպուխին
««Ինչի՞ համար եք դուք մրցակցում Ինձ հետ, դուք ամենքդ մեղանչել եք Իմ դեմ, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[29]
Աստված ասում է, որ Իսրայելը ի վիճակի չէ իրեն պաշտպանելու համար ինչ−որ բան գտնել, և այդ պատճառով, իհարկե (այդպիսին է մարգարեի միտքը), պետք է խոնարհաբար տանի իր համար սահմանված պատիժը։ (Ըստ 29−րդ համարի տաղաչափական հիմքի՝ ռուսերեն սինոդալ թարգմանության կողմից Յոթանասնիցից վերցված խոսքերը՝ «դուք բոլորդ անիրավությամբ եք վարվել», պետք է դիտվեն որպես բնագրային)։
--------------------------------
[29] (Էջմիածին թարգ․) Այժմ ինչո՞ւ էք խօսում ինձ հետ, որովհետեւ դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրէն եղաք իմ դէմ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Ինչի՞ համար եք վիճում ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք իմ դեմ,- ասում է Տերը։
(Գրաբար) Արդ՝ ընդէ՞ր խաւսիք ընդ իս. զի ամենեքեան դուք ամպարշտեցայք, եւ ամենեքեան դուք անաւրինեցայք յիս՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: