Ա․ Լոպուխին
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Հակոբի՛ տուն և Իսրայելի տան բոլոր սերունդնե՛ր»։ (Սինոդական թարգ․)[4]
Ի հակադրություն մշտապես Աստծու կողմից Իսրայելին ցուցաբերված բարիքների մասին այդ հիշատակությանը՝ մարգարեն պատկերում է Աստծո հանդեպ Իսրայելի դրսևորած անհավատարմությունը։ Կարծես թե իր Աստծո մեջ ինչ−որ վատ բան բացահայտելով՝ Իսրայելը Դատավորների ժամանակաշրջանից դառնում է դեպի այլ աստվածներ՝ մոռանալով, թե ինչպես է Տերը նրան սարսափելի անապատի միջով առաջնորդել դեպի հրաշալի Պաղեստին։ Ժողովրդի առաջնորդները ոչ միայն չէին հոգում նրա ուղղման մասին, այլև նույնիսկ ավելի էին շփոթեցնում նրան։ Դրա միջոցով Իսրայելը ցույց տվեց, որ Եհովայի հանդեպ ինքն ավելի անշնորհակալ է, քան հեթանոսները, որոնք չեն դավաճանում անգամ իրենց աննշան աստվածներին։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ցեղեր․․․ Մարգարեն այստեղ դիմում է ամբողջ Իսրայելին։ «Հակոբի տուն, Իսրայելի տան ցեղեր» խոսքը ամբողջ Իսրայելի ժողովրդին ցույց տվող հոմանիշային արտահայտություն է (Եզեկ․ 20։5)։
--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Յակոբի տուն եւ Իսրայէլի բոլո՛ր տոհմեր:
(Արարատ թարգ․) Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։
(Գրաբար) Լուարուք զբան Տեառն տունդ Յակոբայ՝ եւ ամենայն ազգ տանդ Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: