Ա․ Լոպուխին
15-16. «Ահա, Ես ձեզ վրա, Իսրայելի տո՛ւն, հեռվից մի ժողովուրդ եմ բերելու, - ասում է Տերը, - մի հզոր ժողովուրդ, հին ժողովուրդ, մի ժողովուրդ, որի լեզուն դու չգիտես և չես հասկանա, թե նա ի՛նչ է խոսում»։ [15] «Նրա կապարճը բաց գերեզմանի պես է. նրանք բոլորը քաջ մարդիկ են»։ (Սինոդական թարգ․)
Բաբելոնացիները այստեղ գրեթե նույն հատկանիշներով են պատկերվում, ինչ Մովսեսի մոտ (Բ Օր․ 29:49−52)։
«Հին ժողովուրդ»։ Այս ժողովուրդը գոյություն ունի հնագույն ժամանակներից։
«Նրա կապարճը բաց գերեզմանի նման է» արտահայտությամբ, հնարավոր է, մարգարեն ցանկանում է ասել այն տհաճ և սարսափելի տպավորության մասին, որը առաջացնում է բաբելոնացի զինվորների մեջքից կախված մահացու աղեղներով լի հսկայական կապարճը։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:10
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ո՛վ Իսրայէլի տուն, - ասում է Տէրը,- ահա հեռուից ես ձեզ վրայ պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չէք լինի եւ խօսքը չէք հասկանայ:
(Արարատ թարգ․) Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։
(Գրաբար) Զի ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազգ ի հեռաստանէ տունդ Իսրայէլի՝ ասէ Տէր, ազգ որ առաջին. ազգ որ յաւիտենից. ազգ որոյ ոչ լսիցես զլեզուս նորա, եւ ոչ իմանայցես զխաւսս նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: