Երեմիայի մարգարեության մեկնություն 5:4

Ա․ Լոպուխին

4-5. «Եվ ես ասացի ինքս ինձ. «Սրանք, հնարավոր է, աղքատներ են. նրանք հիմար են, որովհետև չգիտեն Տիրոջ ճանապարհը, իրենց Աստծո օրենքը»»։ [4] «Ես կգնամ մեծանունների մոտ և կխոսեմ նրանց հետ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը, իրենց Աստծո օրենքը»։ Բայց նրանք բոլորն էլ կոտրել են լուծը, կտրատել կապերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն արտահայտում է իր անձնական տպավորությունները, որոնք նա ստացել էր մայրաքաղաքի կյանքին հետևելուց։ Պարզվում է, որ անգամ հարուստ մարդիկ էին Տիրոջ օրենքին նայում  որպես մի ծանր լծի, որից պետք էր անպայմանորեն ազատվել։ Իսկ հասարակ ժողովուրդը, հավանաբար, այդ օրենքը ընդհանրապես չգիտեր։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ ես ասացի՝ թերեւս աղքատ լինելով՝ անկարող եղան ճանաչելու Տիրոջ ճանապարհներն ու Աստծու օրէնքները.
(Արարատ թարգ․) Ես ասացի. «Սրանք պարզապես աղքատներն են. անմիտ են և չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը։
(Գրաբար) Եւ ես ասացի՝ թերեւս աղքատք իցեն. վասն այնորիկ ոչ կարացին իմանալ զճանապարհս Տեառն, եւ զիրաւունս Աստուծոյ։