Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց ու ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա բարկացած ես արդեն յոթանասուն տարի»»։ (Սինոդական թարգ․)[12]
   
   Ուստի Տիրոջ Հրեշտակը բարեխոսելով դիմում է Ամենակալ Տիրոջը, որպեսզի Նա վերադարձնի Իր ողորմությունը Երուսաղեմին և հրեաների ամբողջ երկրին, որն արդեն յոթանասուն տարի գտնվում էր Տիրոջ բարկության ներքո: 15−րդ համարից, ինչպես նաև երկրորդ և ութերորդ տեսիլքներից, պարզ է դառնում, որ ընտրյալ ժողովրդի համար Տիրոջ Հրեշտակի բարեխոսությունն իր բովանդակությամբ ակնհայտորեն հիշեցնում է Հայտնության գրքի 6:10−րդ համարը. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի վրեժխնդիր լինես» և այլն:

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Պատասխանեց Հրեշտակը եւ ասաց. «Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։
(Գրաբար) Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ. Տէր ամենակալ, մինչեւ ցե՞րբ ոչ ողորմեսցիս ի վերայ Երուսաղէմի եւ քաղաքացն Յուդայ, զորս անտես արարեր այս եւթանասուներորդ ամ։