Ա․ Լոպուխին
«Այն օրը Հուդայի երկրի իշխանավորներին, իբրև կիսախանձ ձողեր, Ես պիտի դնեմ կրակի փայտերի մեջ, իբրև հրավառ ջահեր պիտի դնեմ եղեգնի մեջ, նրանք աջից ու ձախից պիտի ուտեն շրջակա բոլոր ազգերին, ու Երուսաղեմը դարձյալ բնակելի պիտի լինի իր տեղում` Երուսաղեմում»: (Սինոդական թարգ․) [6]
Հուդայի առաջնորդներն անհասանելի են լինելու հեթանոսների թշնամական գործողությունների համար. նրանց մոտենալն այնքան վտանգավոր է լինելու, որքան կրակով [բորբոքված] խարույկը փայտի, կամ էլ վառվող ճրագը խրձերի համար: Տիրոջ կողմից բորբոքվող քաջության այս կրակը բոլոր կողմերից ոչնչացնելու է շրջակա բոլոր ազգերին, Երուսաղեմն էլ հանգիստ մնալու է իր տեղում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այն օրը Յուդայի երկրի հազարապետներին իբրեւ կիսախանձ ձողեր ես պիտի դնեմ կրակի փայտերի մէջ, իբրեւ հրավառ ջահեր պիտի դնեմ եղէգնի մէջ, նրանք աջից ու ձախից պիտի ուտեն շրջակայ բոլոր ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ բնակելի պիտի լինի իր տեղում՝ Երուսաղէմում:
(Արարատ թարգ․) Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եդից զհազարապետսն Յուդայ իբրեւ զխանձողս հրոյ ի մէջ փայտից, եւ իբրեւ զլամպարս հրոյ ի մէջ եղեգան, եւ կերիցեն յաջմէ եւ յահեկէ զամենայն ժողովուրդս շուրջանակի. եւ դարձեալ բնակեսցէ Երուսաղէմ առանձինն յԵրուսաղէմ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: