Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է՝ դեպի արևելք, և Ձիթենյաց լեռը պիտի բաժանվի արևելքից մինչև արևմուտք՝ շատ մեծ հովիտով, և լեռան կեսը պիտի շարժվի դեպի հյուսիս, իսկ նրա մյուս կեսը՝ դեպի հարավ»։ (Սինոդական թարգ․) [4]
   
Տե՛ս Զաքարիայի մարգարեության մեկնություն գլուխ 14։3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենեաց լերան վրայ՝ Երուսաղէմի դիմաց, արեւելեան կողմը. Ձիթենեաց լեռը պիտի պատռուի, նրա մի կէսը՝ դէպի արեւելք, նրա միւս կէսը՝ դէպի ծով. նրանց միջեւ շատ մեծ վիհ պիտի լինի, եւ լերան մի կէսը պիտի սահի դէպի հիւսիս, միւս կէսը՝ դէպի հարաւ:
(Արարատ թարգ․) Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։
(Գրաբար) Եւ կացցեն ոտք նորա յաւուր յայնմիկ ի վերայ լերինն Ձիթենեաց՝ հանդէպ Երուսաղէմի յարեւելից. եւ պատառեսցի լեառնն Ձիթենեաց, կէսն նորա յարեւելս, եւ կէսն նորա ի ծով, վիհ մեծ յոյժ. եւ խոնարհեսցի կէս լերինն առ հիւսւսի, եւ կէս նորա առ հարաւ։