Զաքարիայի մարգարեության մեկնություն 14։8

Ա․ Լոպուխին

«Այն օրը այնպես է լինելու, որ կենդանի ջրեր են հոսելու Երուսաղեմից` դրանցից մի մասը դեպի արևելյան ծովը, իսկ մյուս մասը` դեպի արևմտյան. այսպես է լինելու ամռանն ու ձմռանը»: (Սինոդական թարգ․) [8]
   
   Երուսաղեմից դեպի արևելք (Մեռյալ ծով) և դեպի արևմուտք (Միջերկրական ծով) կենարար ջրի հրաշալի աղբյուր է հոսելու. այս աղբյուրը ողջ տարվա ընթացքում ջուր է բխեցնելու (սովորաբար Պաղեստինի շոգ եղանակի պայմաններում աղբյուրները ամռանը ցամաքում են):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում, նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը, նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ բղխեսցէ ջուր կենդանի յԵրուսաղէմ, կէս նորա ի ծովն առաջին, եւ կէս նորա ի ծովն որ յետոյ. զամառն եւ զգարուն նոյնպէս եղիցի։