Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։2

Ա․ Լոպուխին

2-4․ Ես ասացի նրան. «Ո՞ւր ես դու գնում»: Նա ինձ պատասխան տվեց ու ասաց. «Գնում եմ չափելու Երուսաղեմն ու տեսնելու, թե որքան է նրա երկարությունը և որքան` լայնությունը»: [2] Եվ ահա Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, դուրս է գալիս, իսկ մեկ այլ Հրեշտակ ընդառաջ է գալիս նրան, ու նա նրան ասաց. «Արագ գնա ու ասա այդ պատանուն, որ Երուսաղեմը բնակեցնելու է իր շրջակայքը այնտեղ եղող մարդկանց և անասունների բազմության շնորհիվ»: (Սինոդական թարգ․)
   
   Մարդկանց ու անասունների հսկայական բազմության պատճառով Երուսաղեմը չի կարող սահմանափակվել ինչ−որ որոշակի սահմանների մեջ. այն լայնարձակ և մարդկանց բազմությամբ բնակեցված մի տարածություն է, որը պարիսպներով սահմանափակված չէ, այդ իսկ պատճառով Երուսաղեմի չափերը որոշելու մտադրությունն «աննպատակ» է դառնում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»: Ասաց ինձ. «Գնում եմ չափելու Երուսաղէմը եւ տեսնելու, թէ որքա՞ն է նրա լայնութիւնը եւ որքա՞ն՝ երկարութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։
(Գրաբար) Եւ ասեմ ցնա. Յո՞վ երթաս։ Եւ ասէ ցիս. Չափել զԵրուսաղէմ, եւ տեսանել թէ ո՞րչափ է լայնութիւն նորա՝ եւ որչափ երկայնութիւն։