Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Տերն ասաց սատանային. «Թող Տերը սաստի քեզ, սատանա՛, թող Տերը, որ ընտրեց Երուսաղեմը, սաստի քեզ։ Արդյոք նա կրակից դուրս բերված խանձող չէ»»։ (Սինոդական թարգ․)[2]
   
    Իսրայելի ժողովրդի մեղքերը, ճիշտ է, մեծ էին, սակայն գերության ընթացքում նա արդեն բավականաչափ պատիժներ էր կրել դրանց համար: Այդ պատիժներն այնքան ծանր էին, որ Իսրայելը դրանց մեջ քիչ էր մնում վերջնական կործանվեր և այժմ նա նման է «կրակից դուրս բերված խանձողի». հետագա պատիժը կլիներ աննպատակ դաժանություն:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց սատանային. «Տէրը կը սաստի քեզ, սատանա՛յ, Տէրը, որ ընտրեց Երուսաղէմը, կը սաստի քեզ. արդեօք նա կրակից փրկուած կիսախանձ մի փայտ չէ՞»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցսատանայ. Սաստեսցէ ի քեզ Տէր, սատանայ, եւ սաստեսցէ Տէր ի քեզ՝ որ ընտրեացն զԵրուսաղէմ. ո՞չ ապաքէն դա աւադիկ իբրեւ զխանձող մի զերծեալ ի հրոյ։