Մեկնություն Զաքարիայի Մարգարեության 5։3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

3-5․ «Նա ասաց ինձ. «Սա անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի վրա. որովհետև ամեն ոք, ով գողանում է, պիտի վերանա, ինչպես գրված է մագաղաթի մի կողմում, և ամեն ոք, ով սուտ երդում է անում, պիտի վերանա, ինչպես գրված է մյուս կողմում»»։ [3] «Ես այն արձակեցի, - ասում է Զորությունների Տերը, - և այն պիտի մտնի գողի տունը և նրա տունը, ով Իմ անունով սուտ է երդվում, և պիտի մնա նրա տանը ու պիտի ոչնչացնի այն՝ նրա փայտերով և քարերով հանդերձ»։ «Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ դուրս եկավ և ասաց ինձ. «Դարձյալ բարձրացրու աչքերդ և տե՛ս, թե այդ ինչ է դուրս գալիս»»։ (Սինոդական թարգ․)
   
   Վեցերորդ տեսիլքին հաջորդող որոշակի դադարից հետո կրկին հայտնվում է Հրեշտակ−մեկնիչը և հորդորում է մարգարեին նախապատրաստվել նոր տեսիլք տեսնելու, որը, նախորդի բնական շարունակությունը լինելով հանդերձ, նաև առանձին և ինքնուրույն տեսիլք է:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ասաց ինձ. «Դա այն անէծքն է, որ տարածւում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամէն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործուի, եւ դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրէժը, ովքեր սուտ են երդւում»:
(Արարատ թարգ․)Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմի գրածի համեմատ պիտի ջնջվի, իսկ սուտ երդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։
(Գրաբար)Եւ ասէ ցիս. Այդ են անէծք որ ելանեն ի վերայ երեսաց ամենայն երկրի, զի ամենայն գողոյ վրէժ մահուչափ դովաւ խնդրեսցի, եւ ամենայն ստերդման վրէժ մահուչափ՝ դովաւ խնդրեսցի։