Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։1

Ա․ Լոպուխին

Ես կրկին աչքերս վեր բարձրացրեցի ու տեսա, որ ահա չորսը կառքեր դուրս են գալիս երկու լեռների միջև գտնվող կիրճից, և այդ լեռները պղնձե լեռներ էին: (Սինոդական թարգ․)[1]
   
   Այս տեսիլքից ենթադրվում է, որը Տիրոջ բնակության վայրը Երուսաղեմում է։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ Աստծո ներկայությունից կառքերի դուրս գալը (տե՛ս 5−րդ համարը) Երուսաղեմի շրջակայքից` նրան շրջապատող լեռներից դուրս գալ է [նշանակում]: Այդ լեռներն անվանվում են պղնձե։ Ըստ Կեյլի՝ սա ցույց է տալիս՝ «այն վայրի անսասանելի ամրությունը, որտեղ բնակվում է Տերը, և որտեղ Նա հիմնել է Իր Թագավորությունը» (հմմ. Köhler. Der Weissagungen Sacharjas... S. 5. 182):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին:
(Արարատ թարգ․) Դարձայ ամբարձի զաչս իմ եւ տեսի՝ եւ ահա չորք կառք ելանէին ի միջոյ երկուց լերանց. եւ լերինքն էին լերինք պղնձիք։
(Գրաբար) Եւ հանից զդա, ասէ Տէր ամենակալ, եւ մտցէ ի տունս գողոց, եւ ի տունս որոց երդնուցուն սուտ յանուն իմ, եւ բնակեսցէ ի մէջ տան նորա, եւ վախճանեսցէ զնա. եւ զփայտ նորա՝ եւ զքարինս նորա։