Ա․ Լոպուխին
Բայց հիմա էլ Տերն ասում է. դարձե՛ք Ինձ ձեր ամբողջ սրտով՝ պահքով, լացով և կոծով: (Սինոդական թարգ․)[12]
12−17−րդ համարներում մարգարեն անցնում է ժողովրդին հորդորելուն: Մարգարեն ասում է, որ չնայած Տիրոջ բարկության օրվա մոտ լինելուն՝ այն դեռ կարող է կանխվել ճշմարիտ ապաշխարությամբ, որը պետք է արտահայտված լինի ոչ միայն արտաքին ծեսերով, այլ հիմնականում սրտերի զղջումով:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Եւ արդ, - ասում է ձեր Տէր Աստուածը, - դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով:
(Արարատ թարգ․)Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։
(Գրաբար)Եւ արդ ասէ՛ Տէր Աստուած ձեր. Դարձարո՛ւք առ իս յամենայն սրտէ ձերմէ, պահօք և լալով և կոծելով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: