Հովելի մարգարեության մեկնություն 2:14

Ա․ Լոպուխին

Ո՞վ գիտի, արդյո՞ք չի զղջա Նա, և չի թողնի օրհնություն, հացի ընծաներ և պարգեւներ ձեր Տեր Աստծուն: (Սինոդական թարգ․)[14]
   
   Մարգարեն որոշ կասկածներով զուգորդված ողորմության հույս է ներշնչում, որպեսզի, ըստ մեկնաբանների կարծիքի, մի կողմից ժողովրդին չտանի հուսահատության, իսկ մյուս կողմից՝ նրանց անհոգության առիթ չտա:  «Եվ չի թողնի օրհնություն» արտահայտության փոխարեն սլավոներենում ուղղակի «և Իր հետևից օրհնություն կթողնի («ախարավ− ахарав»)» է: Օրհնության ներքո մարգարեն հասկանում է հացի ու մրգերի առատությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ո՞վ գիտի, թերեւս դառնայ ու խղճայ, եւ իրենից յետոյ լինի օրհնութիւն, զոհ եւ զենում մեր Տէր Աստծուն:
(Արարատ թարգ․) Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։
(Գրաբար)Ո՛ գիտէ եթէ դարձցի՝ և ապաշաւեսցէ, և թողցէ զկնի իւր օրհնութիւն. և զոհս և սպանդ Տեառն Աստուծոյ մերում։