Հովնանի մարգարեության մեկնություն 1:10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ մարդիկ վախեցան մեծ երկյուղով ու ասացին նրան. «Ինչո՞ւ ես այդ բանն արել», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, ինչպես որ նա ինքն էր հայտնել նրանց»: (Սինոդական թարգ․)[10]
   
   Այս համարում ներկայացվում են նավաստիների տպավորությունները մարգարեի խոսքից: «Մարդիկ վախեցան մեծ երկյուղով … որովհետև իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից»․ սա նշանակում է, որ նրանց վախը հոգևոր էր. նրանք վախեցան Տեր Աստծուց՝ սարսափելով Նրա մեծությունից ու զորությունից: Անկասկած, նավաստիները նաև զգացին, որ իրենց առաջ կանգնած է ոչ թե սովորական մարդ, այլ Աստծու կողմից ընտրված մեկը՝ Նրանից հայտնություն ստանալու համար, չնայած որ նա Տիրոջ առաջ մեծ մեղավոր էր: Եվ սա ակնառու է դառնում Հովնան մարգարեի հանդեպ նրանց հետագա վերաբերմունքից (12−14 համարներ):

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց):
(Արարատ թարգ․) Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։
(Գրաբար) Եւ երկեան արքն երկեւղ մեծ եւ ասեն ցնա. Զի՞նչ գործեցեր զայդ. զի գիտացին, թէ յերեսաց Տեառն փախուցեալ էր՝ քանզի պատմեաց նոցա։