Ա․ Լոպուխին
Եվ այդ մարդիկ մեծ վախով պատվեցին Տիրոջ հանդեպ, Նրան զոհեր մատուցեցին և երդում տվեցին: (Սինոդական թարգ․)[16]
Հրեական ավանդությունը ասում է, որ նավի վրա եղողները հետագայում դառնում են հուդայականության նախանձավորներ։ Այստեղ որևէ անհավանական բան չկա: Տեր Աստծու զորությունը նրանք իրենց մաշկի վրա են զգում, և դա խոստովանում են իրենց աղոթքում. «Դու, Տե՛ր, արեցիր այնպես, ինչպես որ հաճո է Քեզ» (Հովն․ 1։14): Փրկվելով Նրա (այլ ոչ թե իրենց աստվածների) կողմից` նրանք Աստծո հանդեպ պարտավորված էին զգում, և այդ պատճառով էլ «երդում են տալիս»։ Այնուամենայնիվ, տեքստը խոսում է միայն այն մասին, որ նավի վրա գտնվողները համակվում են կրոնական ոգևորությամբ: Տեղի ունեցած բոլոր դեպքերից հետո գոնե այս հանգամանքը չի կարող կասկածի որևէ տեղիք տալ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան:
(Արարատ թարգ․) Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։
(Գրաբար) Եւ երկեան արքն երկեւղ մեծ ի Տեառնէ, զենին զոհս Տեառն, եւ ուխտեցին ուխտս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: