Հովնանի մարգարեության մեկնություն 4:1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

1-4. «Եվ Հովնանը մեծապես տրտմեց դրանից ու սրդողեց»։ [1] «Եվ նա աղոթեց Տիրոջը և ասաց. «Եվ Հովնանը մեծապես տրտմեց դրանից ու սրդողեց»։ Ո՛վ Տեր, մի՞թե հենց սա չէի ասում, երբ դեռ իմ երկրում էի. դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ Դու բարեգութ և ողորմած Աստված ես, երկայնամիտ, բազումողորմ և զղջում ես չարիքի համար»»։ «Եվ այժմ, Տե՛ր, վերցրու իմ հոգին ինձնից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնել, քան ապրել»։ «Եվ Տերն ասաց. «Եվ Հովնանը մեծապես տրտմեց դրանից ու սրդողեց»։ Մի՞թե դա այդքան խիստ վշտացրել է քեզ»»։ (Սինոդական թարգ․)
   
   4−րդ գլխի սկիզբը սերտ կապի մեջ է նախորդ գլխի վերջին խոսքերի հետ. «Աստված զղջաց աղետների համար… ու դրանք չբերեց» (Հովն. 3:10) Նինվեի վրա: Հավանաբար այս մասին Հովնան մարգարեն իմացավ այնժամ, երբ քաղաքի համար սահմանված քառասնօրյա ժամանակաշրջանը բարեհաջող անցավ, և ահա՛, մարգարեն «այդ պատճառով մեծապես տրտմեց ու սրդողեց» (4:1): Հովնանի աղոթքից հստակ երևում է, որ նրա տրտմության պատճառը հենց հեթանոս նինվեացիներին ցուցաբերված ողորմությունն էր: Աղոթքում Հովնանն ասում է, որ պատահեց հենց այն, ինչից ինքը վախենում էր դեռ իր երկրում եղած ժամանակ, որի պատճառով էլ փախել էր Թարսիս:

    «Որովհետև գիտեի, որ Դու բարեգութ և ողորմած Աստված ես, երկայնամիտ, բազումողորմ և զղջում ես չարիքի համար» (Հովն․ 4։2). այսպիսով, գրքի վերջում Հովնան մարգարեն մեզ երևում է նույն կերպ, ինչպես մարգարեության սկզբում՝ հեթանոսների փրկությունը չցանկացող և անգամ նրանց հանդեպ Աստծու ողորմած դատաստանի համար տրտնջացող անձ: Ստեղծվում է այն տպավորությունը, որ բոլոր նշանները նրա համար անհետևանք էին անցել, և Տեր Աստծուն հնազանդվելը նրա հոգու համոզմունքը չէր: Այժմ նա իրեն իրավացի է համարում հեթանոսների մասին իր պատկերացումներում, իսկ Աստծուն՝ «անարդար» կերպով ողորմած նրանց հանդեպ: Եվ չկարողանալով տանել այս անհամաձայնությունը՝ նա Աստծուց իր համար մահ է խնդրում. «Եվ այժմ, Տե՛ր, վերցրու իմ հոգին ինձնից, որովհետև ինձ համար լավ է մեռնել, քան ապրել» (Հովն․ 4։3): Այս վերադարձը դեպի ազգային հրեական մտածողություն և զգացմունքներ Հովնան մարգարեի հետ տեղի ունեցավ միգուցե այն պատճառով, որ Նինվեում անձամբ տեսել էր հեթանոսների բարոյական ապականության անսահման խորությունը, իսկ նրանց ապաշխարության պտուղները կա՛մ չէր նկատում, կա՛մ չէր հավատում դրանց անկեղծությանն ու կայունությանը: Որպես դյուրազգաց և միշտ անկեղծ մարդ, որը կիսատ ոչինչ չէր անում և ցանկացած զգացմունքի ամբողջությամբ էր տրվում՝ Հովնանն իր բողոքն՝ ընդդեմ իր կարծիքով անարժան հեթանոսների հանդեպ ողորմության, արտահայտում է ամենախիստ ձևով: Այս պարագայում նա, միգուցե, ընդօրինակում է Եղիա մարգարեին, որին կարող էր անձամբ ճանաչել. Եղիան նույնպես Տիրոջից իր մահն էր խնդրում, քանի որ Տերը չէր ցանկանում ոչնչացնել Իրեն ուրացած իսրայելացիներին (Գ Թագ. 19:3−14):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ:
(Արարատ թարգ․) Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։
(Գրաբար) Եւ տրտմեցաւ Յովնան տրտմութիւն մեծ՝ եւ խռովեցաւ։