Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։2

Ա․ Լոպուխին

Ես սիրեցի ձեզ,− ասում է Տերը։ Իսկ դուք ասում եք․ «ինչի՞ մեջ ես Դու մեզ հայտնել Քո սերը», մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,− ասում է Տերը, և այնուամենայնիվ Ես Հակոբին սիրեցի, (Սինոդական թարգ․) [2]
   
   Մարգարեն հայտարարում է, որ Աստված միշտ սիրել է և շարունակում է սիրել Իսրայելին։ Սա մի դիրքորոշում է, որը, իհարկե, ապացուցման կարիք ունի։ Վերջինս էլ հաջորդիվ տրվում է որպես պատասխան հենց նոր առաջ քաշված դիրքորոշման վերաբերյալ ենթադրվող առարկությանը։ Մաղաքիան հատկապես մատնանշում է Հակոբի եղբորը՝ Եսավին, որը Աստծո կողմից ընդհանրապես չստացավ այն կարգավիճակը, որին արժանացավ Հակոբը։ «Հակոբ» և «Եսավ» անուններն այստեղ, ակնհայտորեն, ցույց են տալիս Իսահակի երկու որդիներին, որոնց մասին Ծննդոց գրքում շատ հայտնի մարգարեություն է տրվում (Ծննդ․ 25։23)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ, - ասում է Տէրը. դուք ասում էք. «Ինչով սիրեցիր մեզ»: «Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր», -ասում է Տէրը, - ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի,
(Արարատ թարգ․) «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. Ինչո՞վ ես սիրել մեզ։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։
(Գրաբար) Դիք ի սիրտս ձեր. սիրեցի զձեզ, ասէ Տէր։ Եւ ասացէք. Ի՞ւ սիրեցեր զմեզ։ Ո՞չ եղբայր էր Եսաւ Յակոբու, ասէ Տէր, եւ սիրեցի զՅակոբ. եւ զԵսաւ՝ ատեցի,