Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Քանզի քահանայի շուրթերը պիտի պահեն գիտությունը. օրենքը նրա բերանից են փնտրում, որովհետև նա Զորությունների Տիրոջ պատգամաբերն է»։ (Սինոդական թարգ․) [7]
   
    Այստեղ բացատրվում է, թե ինչու հենց Ղևին պետք է բարերար ազդեցություն ունենար հասարակ իսրայելացիների վրա։ Նրան էր պատկանում «օրենքի» գիտությունը, առաջին հերթին, իհարկե, աստվածապաշտությանը վերաբերող կանոններում: Նա հանդես էր գալիս որպես Մովսեսի օրենքում բովանդակվող Աստծու կամքը ժողովրդին հայտնող պատգամաբեր, ճիշտ այնպես, ինչպես մարգարեն էր անձամբ իրեն հաղորդված Տիրոջ կամքը հայտնում մարդկանց։ Ումի՞ց պետք է ժողովուրդը սովորի, եթե ոչ քահանաներից։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գիտութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը:
(Արարատ թարգ.) Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։
(Գրաբար) Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան. եւ աւրէնս խնդրեսցեն ի բերանոյ նորա, զի հրեշտակ Տեառն ամենակալի է։