Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ահա, թե նաև էլ ինչ եք անում. դուք ստիպում եք, որ Տիրոջ զոհասեղանը ծածկվի արտասուքներով՝ ողբով ու կոծով, այնպես որ Նա այլևս չի նայում ընծային և ձեր ձեռքից հաճությամբ չի ընդունում այն»։ (Սինոդական թարգ․) [13]
   
   Ինչպես երևում է հաջորդ համարից, մարգարեն այստեղ նկատի ունի հրեա ամուսինների անհավատարիմ վերաբերմունքն իրենց կանանց հանդեպ։ Տղամարդիկ մերժում էին իրենց կանանց, իսկ սրանք գալիս էին Տեր Աստծու զոհասեղանի մոտ՝ արտահայտելու իրենց բողոքները (Զորաբաբելի տաճարում կանանց համար հատուկ բակ դեռևս չկար), և գանգատվելու Տեր Աստծուն՝ իրենց պատճառված անիրավության համար։ Տեր Աստված էլ, Իր հերթին, պատժում էր ուխտադրուժ ամուսիններին՝ այլևս չընդունելով նրանց մատուցած զոհերը։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով: Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից:
(Արարատ թարգ.) Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։
(Գրաբար) Եւ զոր եսն ատէի՝ առնէիք։ Ծածկեցէք արտասուաւք զսեղան իմ. եւ լալով եւ քըքովք յաշխատութեանց։ Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայել ի պատարագս ձեր, կամ առնուլ ընդունելութիւն ի ձեռաց ձերոց։