Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Բայց մի՞թե այն մեկը չարեց նույնը, որի մեջ բնակվում էր գերազանց հոգի։ Իսկ ի՞նչ արեց այդ մեկը. նա Աստծուց սերունդ էր խնդրում։ Ուստի զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և ոչ ոք թող չխախտի իր ուխտը իր երիտասարդության կնոջ հանդեպ»։ (Սինոդական թարգ․) [15]
Առաջին հարցը պատկանում է Օրենքը խախտելու մեջ մեղադրվող հրեաներին։ Նրանք մարգարեին մատնանշում են «մեկին», այսինքն` Աբրահամին, որը նույնպես, արժևորելով միայն իր սերունդը, որը նա տեսնում էր Իսահակի մեջ, վտարեց իր հարճ Հագարին իր որդու՝ Իսմայելի հետ միասին։ Բայց չէ՞ որ Աբրահամն ընդգծված բարոյական արժանիքներով օժտված մարդ էր («գերազանց հոգի» ուներ)։
Այդ հարցին մարգարեն հարցով է պատասխանում՝ ի՞նչ արեց այդ «մեկը»։ Նա այդպես վարվեց ոչ թե անձնական շահադիտական հաշվարկներից դրդված և ոչ էլ առաջնորդվելով զգայական հակումներով, այլ որպեսզի ստանա, կամ ավելի ճիշտ՝ իր մոտ պահի Իսահակին, որի համար Իսմայելն արդեն վտանգավոր էր դառնում (Ծննդ․ 21։9)։ Ուստի հրեաները պետք է զգուշանան Աստծու բարկությունից («հոգ տարեք ձեր հոգիների համար», այսինքն` ձեր կյանքի մասին) և չբաժանվեն իրենց կանանցից։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ: Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ: Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող.
(Արարատ թարգ.) Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։
(Գրաբար) Եւ ոչ այլ ոք արար. եւ հատոր ոգւոյ նորա է։ Եւ ասացէք՝ թէ զի՞նչ այլ ինչ խնդրէ Աստուած՝ եթէ ոչ զաւակ։ Զգուշացարուք յոգիս ձեր, եւ զկին մանկութեան քոյ մի թողուր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: