Ա․ Լոպուխին
4-5․ Եթե Եդովմը ասի․ «մենք կործանվեցինք, սակայն մենք կվերականգնենք ավիրվածը», ապա Զորությունների Տերն ասում է․ նրանք կկառուցեն, իսկ Ես կկործանեմ, և նրանց պիղծ տարածք կանվանեն, ժողովուրդ, ում վրա Տերը հավիտյան բարկացավ։ [4] Եւ դա կտեսնեն ձեր աչքերը, և դուք կասեք․ «Տերը բարձրացավ Իսրայելի սահմաններից ի վեր»։ (Սինոդական թարգ․)
Ոչ միայն Եդովմի նախկին ավերածություններից է երևում նրա հանդեպ Տեր Աստծու ատելությունը, այլ նաև [այս երկրի] ամբողջ հետագա պատմությունից։ Որպես ինքնավար պետություն՝ կրկին բարձրանալու փորձերի պատմությունը հստակ ցույց է տալիս, թե որքան վճռորոշ է այս ատելի ժողովրդի վերաբերյալ Տեր Աստծու ահեղ սահմանումը։ Ընդ որում՝ մարգարեն ասում է, որ այս ատելությունը Աստծո մոտ առաջացել է եդովմացիների անօրենությունից։ Նրանց անօրենությունը պարզ կլինի բոլորին (նրանց կանվանեն․․․)։ Այդ մարգարեությունը վերջնականապես իրականացավ հրեաների տիրակալ Հովհաննես Հյուրկանոսի օրոք, որը հաղթեց եդովմացիներին և նրանց թլպատություն ընդունել ստիպեց (Ք. ա. մոտ 130 թ.)։ «Տերը բարձրացավ...», այսինքն` մեծ է Իսրայելական երկրի Աստվածը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»:
(Արարատ թարգ․) Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։
(Գրաբար) Զի թէ ասիցէ Եդոմ թէ ահա կործանեցաւ՝ դարձցուք եւ շինեսցուք զքաղաքս աւերեալս։ Այսպէս ասէ Տէր ամենակալ. Նոքա շինեսցեն, եւ ես կործանեցից, եւ կոչեսցին նոքա սահմանք անաւրէնութեան. եւ ժողովուրդ ընդ որում տացէ պատերազմ Տէր մինչեւ ցյաւիտեան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: