Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։17

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նրանք Իմը կլինեն,- ասում է Զորությունների Տերը,- Իմ սեփականությունը՝ այն օրը, որ Ես պիտի սահմանեմ, և Ես պիտի ողորմեմ նրանց, ինչպես մարդն է ողորմում իր որդուն, որը ծառայում է իրեն»։ (Սինոդական թարգ․) [17]
   
Տե՛ս Մաղաքիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կը լինեն այն օրը, երբ ես փրկութիւն կ՚անեմ, կը փայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն:
(Արարատ թարգ.) «Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։
(Գրաբար) Եւ եղիցին ինձ՝ ասէ Տէր ամենակալ, յաւուր յորում ես արարից ի փրկութիւն, եւ փայփայեցից զնոսա՝ որպէս փայփայէ հայր զորդի զբարւոք ծառայեալն նմա։