Ա. Պ. Լոպուխին (†1904)
21-22․ Եվ այդ օրը, - ասում է Տերը, - ես կլսեմ երկնքին, և նա կլսի երկրին, [21] և երկիրը կլսի ցորենին, գինուն և ձեթին, իսկ սրանք կլսեն Հեզրայելին։ (Սինոդական թարգ․)
Մի շարք պատկերներով մարգարեն արտահայտում է այն միտքը, որ Տեր Աստված լսելու է թողություն գտած ժողովրդի յուրաքանչյուր խնդրանք, և «Աստծու ձեռքում» գտնվող բնությունը ծառայելու է Իսրայելի բարօրությանը։ Աշխարհում լիակատար ներդաշնակություն է տիրելու։
«Սրանք կլսեն Հեզրայելին», այսինքն՝ Իսրայելին։ Մարգարեն Իսրայելին խորհրդանշական Հեզրայել անունով է կոչում՝ նկատի ունենալով այս վերջին անվան՝ «Աստված սերմանում է» իմաստը։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ՚ունկնդրեմ երկնքին, երկինքը կ՚ունկնդրի երկրին,
(Արարատ թարգ․) Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, լուա՛յց ես երկնից. և երկինք լուիցեն երկրի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: