Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:7

Ա․ Լոպուխին

Եվ այս երկիրը լինելու է Հուդայի տան մնացորդներին, և այնտեղ պիտի արածեն, իսկ Ասկաղոնի տներում երեկոյան հանգստանան, քանի որ իրենց Տեր Աստված նրանց պիտի այցելի և գերությունից վերադարձնի:(Սինոդական թարգ․)[7]
   
Տե՛ս Սոփոնիայի մարգարեության մեկնություն գլուխ 2:4
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք գիշերը կ՚իջեւանեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է եկել իրենց Տէր Աստուածը, որ վերադարձրեց նրանց գերութիւնից:
(Արարատ թարգ․) Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։
(Գրաբար) Եւ եղիցի վիճակ ծովուն մնացորդաց տանն Յուդայ. եւ ի նոսա ճարակեսցին, եւ ի տունս Ասկաղոնայ առ աւթ դադարեսցեն յերեսաց որդւոցն Յուդայ, զի ելեալ է նոցա յայց Տէր Աստուած իւրեանց. եւ դարձոյց զգերութիւն նոցա։