Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իսրայելը սաղարթախիտ որթատունկ է, որն իր համար բազմացնում է իր պտուղը․ որքան շատ են նրա պտուղները, այնքան ավելացնում է զոհասեղանները, որքան բարեբեր է նրա հողը, այնքան ավելի են զարդարում կուռքերին։ (Սինոդական թարգ․)[1]
Մարգարեն ցանկանում է ասել, որ որքան շատ էր Իսրայելն Աստծուց ողորմություն ստանում, այնքան ավելի արագ էր մոռանում Նրան, և կապվում կուռքերին։ Ռուսերեն տեքստի`«զարդարում են կուռքերին» (եբրայերեն՝ «mazzēbōth») բառերի փոխարեն՝ սլավոներենում «արձաններ են կանգնեցնում» տարբերակն է։
Եբրայերեն «mazzēbāh» բառը նշանակում է «արձան» և տվյալ հատվածում, հավանաբար, մատնանշում է Բահաղի արձանը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց:
(Արարատ թարգ․) Փարթամ որթատունկ է Իսրայելը, իր համար պտուղ է բերում։ Ինչքան նրա պտուղը շատացավ, այնքան զոհասեղաններ կառուցեց. որքան գեղեցիկ էր երկիրը, այնքան գեղեցկացրեց կուռքերը։
(Գրաբար) Այգի՛ տաշտաւոր պտղալից Իսրայէլ. ըստ բազմութեան պտղոց նորա յաճախեաց սեղանս. ըստ պարարտութեան երկրի իւրեանց կանգնեցին արձա՛նս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: