Ա. Պ. Լոպուխին (†1904)
Սամարիան պիտի ամայանա, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ, սրով պիտի ընկնեն նրանք, նրանց մանուկները պիտի ջախջախվեն, և նրանց հղիները պատառոտվեն։ (Սինոդական թարգ․) [1]
Մարգարեն իր սպառնալիքն ուղղում է Իսրայելի թագավորության մայրաքաղաք Սամարիային, որը չարության բույն էր։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կ՚ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն:
(Ովսեե 13։16․ Արարատ թարգ․) Սամարիան իր հանցանքը պիտի կրի, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։
(Գրաբար) Ապականեսցի՛ Շամրին զի ընդդէ՛մ դարձաւ Աստուծոյ իւրոյ. ի սո՛ւր անկցին. և ստնդիա՛ցք նորա զքարի՛ հարցին, և յղիք նորա պայթեսցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: