Ովսեեի մարգարեության մեկնություն 6:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նրանք, ինչպես Ադամը, խախտեցին ուխտը և այնտեղ Ինձ անհավատարիմ եղան։ (Սինոդական թարգ․)[7]
   
    Ռուսերեն տեքստի «ինչպես Ադամը» արտահայտության փոխարեն սլավոներենում ընթերցվում է «яко человек՝ ինչպես մարդ», որը համապատասխանում է հունարեն Յոթանասնիցի՝ «ώς άνθρωπος» բառերին։ Յոթանասնիցը և ասորերեն թարգմանությունը (Պեշիթո), ակնհայտորեն, եբրայերեն «ադամ» բառը հասկացել են հասարակ, այլ ոչ թե հատուկ անվան իմաստով։
    Սլավոներեն տեքստի համեմատությամբ, ռուսերեն բնագրի ընթերցումն արտահայտում է առավել պարզ իմաստ։ «Այնտեղ Ինձ անհավատարիմ եղան» բառերը (սլավոներեն՝ «արհամարեցին») ցույց են տալիս այն վայրը («scham»՝ այնտեղ՝ տեղի մակբայ), որտեղ Իսրայելը խախտել էր Աստծու հետ ուխտը: Այդ վայրը եղել է կա՛մ Բեթելը, կա՛մ էլ Գաղգաղան։

--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը:
(Արարատ թարգ․) Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։
(Գրաբար) Եւ նոքա եղեն իբրև զմա՛րդ ոք որ անցանէ զուխտիւ. արդ արհամարհեաց զիս։