Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Մեր թագավորի օրն է»,− ասում են իշխանները՝ գինուց մինչև հիվանդություն արբած, իսկ նա ձեռք է մեկնում ծաղրասերներին։ (Սինոդական թարգ․)[5]
«Մեր թագավորի օրն է» խոսքերն ընկալվում են կա՛մ որպես ժամանակի սահմանում («accusativus tеmpоris»), այսինքն՝ այն ժամանակի, որի ընթացքում տեղի են ունենում հաջորդիվ հիշատակվածները («ձեր թագավորի օրը»), կա՛մ էլ որպես ողջույն, որով տոնի օրը գինով տաքացած իշխանները դիմում էին թագավորին։
Սլավոներեն «ձեր թագավորների օրերին» ընթերցումն առաջացել է հունարենում կատարված ուղղման հետևանքով, որտեղ էլ այժմ կարդում ենք «ημέραι βασιλέων υμών» ձևով։ Ընդունված հունարեն տեքստում «ձեռք մեկնեցին չարագործների հետ» խոսքը թագավորի մասին է (εξετείνε τήν χείρα αυτοῦ), ով «մեկնում է իր ձեռքը», այսինքն՝ բարեկամական հարաբերություններ է հաստատում ծաղրասերների հետ։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) այդպէս ձեր թագաւորների օրերին իշխաններն սկսեցին վառուել գինուց եւ ձեռք մեկնեցին չարագործներին,
(Արարատ թարգ․) Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրին գինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։
(Գրաբար) աւուրք թագաւորաց ձերոց. սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ. և ձգեցին զձե՛ռս իւրեանց ի ժանտագործս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: