Ա. Պ. Լոպուխին (†1904)
8-9. Եփրեմը խառնվեց ժողովուրդների հետ, Եփրեմը դարձավ ինչպես չշրջված հաց։ [8] Օտարները խժռում էին նրա զորությունը, և նա չէր նկատում, ալեհերությունը ծածկել է նրան, իսկ նա չգիտեր։ (Սինոդական թարգ․)
Ժողովուրդների թվից առանձնացած և սուրբ ժողովուրդ լինելու համար ընտրված լինելով՝ Իսրայելը շեղվեց դրանից (այսինքն՝ ընտրյալ ժողովրդին հարիր կենսակերպից), ամեն ինչում նմանվեց հեթանոսներին և խառնվեց նրանց։ Եփրեմը դարձավ ինչպես «չշրջված հաց (սլավոներեն՝ опреснок не обращаем՝ «չշրջված նկանակ»), «uggah»՝ բարակ բլիթ, որը թխում են տաք մոխրի կամ էլ շիկացած քարերի վրա աստիճանաբար շրջելով։ Չշրջված բլիթը մի կողմից այրվում է, իսկ մյուս կողմից հում է մնում։ Ինչպես որ կրակն է այրում չշրջված նկանակը, այդպես էլ «օտարները», այսինքն՝ հեթանոս ժողովուրդներն էին խժռում Իսրայելին։
«Ալեհերությունը ծածկել է նրան»։ Ալեհերությունը՝ ծերության և մահվան մոտ լինելու նշան է։ Մարգարեն ցանկանում է ասել, որ Իսրայելը, շեղվելով իր կոչումից, մոտենում է անկմանը և մահվանը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի.
(Արարատ թարգ․) Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի.
(Գրաբար) Եփրեմ ընդ ժողովուրդս խառնակէր. և եղև Եփրեմ նկա՛ն չդարձուցեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: