Ովսեեի մարգարեության մեկնություն 8:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանզի նա նույնպես Իսրայելի գործն է․ արհեստավորն է այն պատրաստել, և այդ պատճառով այն աստված չէ, սամարական հորթը փշուրների կվերածվի։ (Սինոդական թարգ․)[6]
   
       «Սամարական հորթը փշուրների կվերածվի» («schevavim»)։ Եբրայերեն «schevavim» արտահայտությունը հունարեն «'άπαξ λεγόμ»−ն է (տառացիորեն՝ «մեկ անգամ հանդիպող») և այդ պատճառով տարբեր կերպ է հասկացվում։ Մեկնիչների մեծամասնությունը (Ռոզենմյուլլեր, Գեզենիուս), ինչպես նաև ռուս թարգմանիչները, այն բխեցնում են «խայթել, բաժանել, փշուրների վերածել» իմաստ ունեցող «schavav» արմատից։ Այս դեպքում ստացվում է, որ, ըստ մարգարեի, սամարական հորթին սպասվում է այն նույն ճակատագիրը, ինչը մի ժամանակ բաժին է ընկել սինայական հորթին (Ելք․ 32:20, Բ Օր․ 9:21)։ Ըստ երևույթին, Յոթանասնիցը «рiel»−«այլասերել» ձևով կիրառված «Schevavim» բառը բխեցրել է «Schuv»՝ շրջել բայից, և այդ պատճառով էլ դիտարկվող արտահայտությունը հետևյալ կերպ է թարգմանել «διότι πλανών ήνο μόσχος σου» (սլավոներեն՝«որովհետև քո հորթը մոլորեցնող է»)։ Ըստ երանելի Հերոնիմոսի՝ «Schevavim» բառը նշանակում է սարդոստայն, և մարգարեի միտքն այն է, որ ինչպես քամին է ոչնչացնում սարդոստայնը, այդպես էլ կվերացվի սամարական հորթը։ Ռուսերեն թարգմանությունը համատեքստի  հետ լավ համապատասխանող իմաստ է արտահայտում։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛,
(Արարատ թարգ․) Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։
(Գրաբար) Եւ զայն հեւսն գործեաց՝ և ո՛չ է Աստուած. քանզի մոլորեցուցիչ է ո՛րթն քո Շամրին։