Ովսեեի մարգարեության մեկնություն 8:7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանի որ նրանք քամի էին սերմանում, ապա և մրրիկ կհնձեն, նա արմատապես հաց չի ունենա, ցորենից ալյուր չի լինի, իսկ եթե անգամ լինի, ապա օտարները կուլ կտան այն։ (Սինոդական թարգ․)[7]
   
    «Քանի որ նրանք քամի էին սերմանում» (եբրայերեն՝ «ruach», սլավոներեն՝ ветром истлею «խորշակահար սերմ», հունարեն՝ «ανεμόφθορα»), «ապա և մրրիկ կհնձեն»−ը պատկերավոր արտահայտություն է, որն այն միտքն է արտահայտում, որ իր ունայն գործերի պատճառով (քամին ունայնության և դատարկության պատկերն է) Իսրայելը միայն կործանում և ոչնչացում կհնձի (մրրիկը կործանման պատկերն է)։ Հաջորդիվ մարգարեն ժողովրդին սպառնում է անբերրիության աղետով, սակայն խոսքն ավելի ընդհանուր իմաստ ունի․ մարգարեն ցանկանում է ասել, որ Իսրայելի բոլոր սկսած գործերն անհաջող են լինելու և ծառայելու են ոչ թե նրան, այլ նրա թշնամիներին։

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս դառնալու. եթէ նոյնիսկ դառնայ, օտարները կ՚ուտեն այն:
(Արարատ թարգ․) Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։
(Գրաբար) Զի խորշակահար սերմանեցին, և կործանումն նոցա ընկալցի զայն։ Որայ նոցա ո՛չ արասցէ զօրութիւն խիւսոյ. թէ և առնիցէ զայն՝ օտա՛րք կերիցեն։