Ա․ Լոպուխին
և լեռները կհալվեն Նրա տակ, հովիտները կճեղքվեն, ինչպես մոմը կրակից, ինչպես ջրերը, որ հոսում են զառիվայր։ (Սինոդական թարգ․)[4]
Տիրոջ գալստյան պատկերի առանձնահատկությունները մարգարեի կողմից փոխառվել են Պաղեստինին հատուկ բնական երևույթներից, սակայն, հավանաբար, ոչ թե պաղեստինյան լեռների գագաթների ձյան հալոցքից (Յունգերով), այլ տեղատարափ անձրևով ժայթքող ամպրոպից։ Սլավոներեն տեքստում «հովիտները կճեղքվեն» արտահայտության փոխարեն «ձորերը կհալվեն» է ընթերցվում։ Յոթանասնիցը բնագիր տեքստը ազատ է թարգմանել, «հոսում են զառիվայր» բառերի փոխարեն (սլավոներեն` «ինչպես զառիվայր հոսող») հունարեն «ἐν καταβάσει» արտահայտությունը կարելի է «լեռան լանջից» տարբերակով թարգմանել։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Լեռները կը շարժուեն նրա ոտքերի տակ, ձորերը կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի առաջ, եւ ինչպէս զառիվայր հոսող ջուրը:
(Արարատ թարգ․) Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։
(Գրաբար)և շարժեսցին լերինք ի ներքոյ նորա. և ձորք հալեսցին իբրև զմո՛մ առաջի հրոյ, և իբրև զջուր հոսեալ ընդ զառիվայր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: