Միքիայի մարգարեության մեկնություն 3։9

Ա․ Լոպուխին

9-10․ Լսե՛ք այս, Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, որ զզվում եք արդարադատությունից և աղավաղում եք յուրաքանչյուր ուղիղ բան։ [9] Սիոնը արյունով կառուցողներ և Երուսաղեմը՝ անիրավությամբ։ (Սինոդական թարգ․)
   
   9−րդ համարից մարգարեն վերադառնում է իր խոսքի սկզբին և կրկին դատապարտում է Հակոբի տան գլխավորներին և իշխաններին (տե´ս համար 1)։ «Սիոնը արյունով կառուցողներ և Երուսաղեմը՝ անիրավությամբ»․ մարգարեն իշխաններին այն բանի համար է մեղադրում, որ Սիոնի զարդարանքը կազմող իրենց տները նրանք կեղեքման և անիրավության ճանապարհով ձեռք բերված միջոցներով են կառուցել։ Մարգարեի խոսքերին կարելի է ավելի ընդհանուր իմաստ հաղորդել. իշխաններն այնքան շատ բռնություն ու անիրավություն են գործում, որ թվում է, թե Սիոնը և ամբողջ Երուսաղեմը դրանցով են կառուցվել։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք սա, Յակոբի՛ տան առաջնորդներ եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ, որ անարգում էք իրաւունքը եւ շեղում էք բոլոր ուղիղ ընթացողներին,
(Արարատ թարգ․) Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխանավորներ, իրավունքից զզվողնե՛ր, որ ամեն ուղիղ բան ծռում եք,
(Գրաբար) Լուարո՛ւք զայս առաջնորդք տանդ Յակոբայ, և մնացորդք տանդ Իսրայէլի. որ անարգէք զիրաւունս, և թիւրէք զամենայն ուղորդս.