Ա․ Լոպուխին
Եւ Նա շատ ժողովուրդների կդատի, և հեռավոր երկրներում շատ ազգերի կհանդիմանի, և նրանք իրենց սրերից խոփեր կպատրաստեն և գեղարդներից՝ մանգաղներ, ժողովուրդը ժողովրդի վրա սուր չի բարձրացնի, և այլևս պատերազմել չեն սովորի։ (Սինոդական թարգ․)[3]
Մարգարեն պատկերում է Սիոնից հռչակվելիք օրենքի մարդկանց սրտերի վրա ունենալիք ազդեցությունը։ «Շատ ազգեր» բառերի փոխարեն հունարենում, սլավոներենում և Վուլգաթայում «ամուր լեզուներ» տարբերակն է. եբրայերեն «azum» բառը այսպես է թարգմանվում նաև Թվ․ 22։6, 32։11, Ես․ 18։7 համարներում։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա դատ կ՚անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կը ձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել:
(Արարատ թարգ․) Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու,
(Գրաբար) և դատեսցի ի մէջ ժողովրդոց բազմաց, և յանդիմանեսցէ զազգս հզօրս մինչև ցհեռաւորս. և կոտորեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, և զգեղարդունս իւրեանց ի մանգաղս. և ո՛չ ևս առցէ ազգ յազգի վերայ սուր, և ո՛չ ևս ուսանիցին պատերազմել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: