Միքիայի մարգարեության մեկնություն 7։10

Ա․ Լոպուխին

Եւ դա կտեսնի իմ թշնամին և ամոթը կպատի նրան, ով ինձ ասում էր. «որտե՞ղ է քո Տեր Աստվածը»։ Նրան կնայեն իմ աչքերը, նա փողոցի կեղտի պես կոտնահարվի։ (Սինոդական թարգ․)[10]
   
   Իսրայելի ստորացման մեջ հեթանոսական ժողովուրդները տեսնում էին Տեր Աստծու անզորության ապացույցը (Ես. 10։9, 11)։ Սակայն Իսրայելի թշնամիներին ամոթը կպատի, երբ նրանք տեսնեն, որ Իսրայելը վերականգնվել է, իսկ իրենք նվաստացման են ենթարկվել։ Մեկնաբանների մեծամասնության կարծիքով՝ մարգարեն խոսում է Բաբելոնի մասին (սուրբ Եփրեմ Ասորի, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, երանելի Հերոնիմոս), մյուսների կարծիքով՝ Նինվեի մասին (Գոոնակեր)։ «Նրան կնայեն իմ աչքերը». մարգարեն ոչ թե թշնամիների ոչնչացման համար չարախնդություն, այլ Աստծո ճշմարտության հաղթանակի համար ուրախություն է արտահայտում։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կը տեսնեն նրան: Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ իմ թշնամին կտեսնի, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, թե՝ «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը», իմ աչքերը կտեսնեն նրան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի, ինչպես փողոցի ցեխը։
(Գրաբար) Եւ տեսցէ զիս թշնամին իմ, և ծածկեսցէ զնա ամօթ. որ ասէր ցիս ո՞ւր է Տէր Աստուած քո. աչք իմ տեսցեն ի նա. արդ եղիցի կոխա՛ն իբրև զկաւ ի ճանաարհի։