ԵՌԱՄԵԾ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏ ՎԱՐԴԱՆԻ ՃԱՌԸ ԱՅՆ ԽՈՍՔԻ ՎՐԱ, ՈՐ ԱՍՈՒՄ Է. «ՆԱՅԻՐ ԻՆՔԴ ՔՈ ՄԵՋ ԵՎ ԵՂԻՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՅՇ. ՉԼԻՆԻ ԹԵ ՔՈ ՍՐՏՈՒՄ ԾԱԾՈՒԿ ՉԱՐ ԲԱՆ ԼԻՆԻ»

Աստ­ծո ա­րար­չա­կան խնամ­քի գու­թը և Ն­րա պարզ ու ան­հա­տակ սե­րը ան­բա­ժա­նե­լի ու անտ­րո­հե­լի են Իր ստեղ­ծած լու­սա­շարժ և ­բա­րե­բուխ ա­րա­րած­նե­րից` սկսած ա­ռա­ջին­նե­րից մինչև հե­տին­նե­րը, որ, ըստ մեծն ­Դիո­նի­սիոս Ա­րիս­պա­գա­ցու[1] բո­լո­րո­վին ան­շունչ և­ ան­շարժ են, ո­րին նա­յե­լով խո­սուն բա­նա­կան­նե­րից և­ ոչ մե­կին վա­յել չէ հու­սա­հա­տութ­յամբ ինքն ի­րեն դուրս դնե­լով ան­մասն [հա­մա­րել] Աստ­ծո այ­ցե­լութ­յու­նից, ո­րով­հետև դա ան­հա­վա­տութ­յուն կամ ա­նաս­նա­կան անմ­տութ­յուն է. ով­քեր դրա­նով ցույց են տա­լիս ի­րենց ու­նեզր­կութ­յու­նը, (ով­քեր) ըն­դու­նե­լով օր­վա բա­րի­քը` չեն ճա­նա­չում Ս­նու­ցո­ղին: ­Կա­մե­նում ենք զերծ մնալ դրանց հա­սա­նե­լիք վնա­սից և ­պատ­ժից, ու ցան­կա­նում ենք լի­նել շնոր­հա­պարտ­նե­րի և­ ե­րախ­տա­հայ­տույց­նե­րի հետ, ու ե­թե չկա­րո­ղա­նանք ըստ ար­ժան­վույն հա­տու­ցել Ն­րա ան­բավ խնամ­քը, գո­նե խոս­տո­վա­նենք, թե նրա բա­րի­քը թիվ չու­նի և­ ե­րախ­տի­քը` չափ: Եվ մեր տկա­րութ­յան պատ­ճա­ռով մտքով ան­կա­րե­լի է ի­մա­նալ և խոս­քով ա­սել նրա ա­նեզ­րա­կան բա­րի­քի որ­քա­նութ­յու­նը` ուր մնաց ի տրի­տուր փո­խա­րե­նը հա­տու­ցել ընդ­հա­նուրն ու մաս­նա­վո­րը, որ նրա ո­ղոր­մութ­յամբ ու­նենք ան­սահ­ման ծո­վից, որից, ինչ­պես աս­վում է, բա­ժին ու­նեմ ես` ա­մեն ին­չում ա­նար­ժանս, ո­րով­հետև ո­ղոր­մութ­յուն տրվում է ա­նար­ժան­նե­րին և­ այս­տեղ` մարդ­կան­ցից թշվա­ռութ­յուն կրած­նե­րին ու աղ­քատ կոչ­վող­նե­րին: Ո­րով­հետև ա­մա­չում եմ պետ­քե­րիս հա­մար սրբե­րի ձայ­նը որ­դեգ­րե­լով, իմ ա­նարգ, ան­պի­տան ու հի­մար լի­նե­լը ցույց տա­լու նպա­տա­կով ինձ հող ու մո­խիր ան­վա­նել, նաև` որդ, ո­ղոր­մե­լի, ստվեր, հո­վա­նի, բա­րի­քից զուրկ, լավութ­յու­նից ան­մասն, երկն­քի ու երկ­րի հա­մար ա­նար­ժան, ա­րա­րած­նե­րից ծանր ու տաղտ­կա­լի բեռ [ու­նե­ցող մե­կը]: ­Սա­կայն ­Տերն ինձ չստեղ­ծեց ըստ իմ մեղ­քե­րի և­ ոչ էլ հա­տու­ցեց ինձ հա­մա­ձայն իմ ա­նօ­րի­նութ­յուն­նե­րի, այլ ա­րա­րեց այն­քան բարձր, որ­քան եր­կինքն է երկ­րից վեր ու զո­րա­վոր իմ նվաս­տութ­յան հա­մե­մատ: Եվ ինչ­պես հայրն է գութ տա­ծում իր որդի­նե­րի հան­դեպ, այն­պես ­Տե­րը գթաց իմ հան­դուգն ան­ձին, ո­րով­հետև ոչ միայն ար­գան­դից Ա­րար­չի պատ­կե­րին ե­կա միա­ցա և փրկ­վե­ցի եր­կուն­քի ծնուն­դով և­ ա­րու ստեղծ­վե­ցի, այլև ա­նախտ ար­գան­դից նրան հանձն­վե­ցի (Հմմտ. Սղմ­ ԻԱ 11), և փրկ­ված­նե­րի մեջ դրվե­ցի` նա­խաս­տեղծ­նե­րի դա­տա­պար­տութ­յու­նից ա­զատ­վե­լով նրա ար­յան գնով` նրա ան­դամն ու մար­մի­նը կոչ­վե­ցի` Ն­րա մեծ քա­հա­նա­յա­տան հոգ­ևոր ստինք­նե­րի կա­թը ծծե­լով` մե­ծար­վե­ցի և ն­րա հին ու նոր գան­ձերն ըն­դու­նե­լու ար­ժա­նի դար­ձա <…>:

 

Այ­սու­հետև ժամն է մով­սի­սա­կան խոս­քը դնել աշ­տա­նա­կի, մա­նա­վանդ ­Սուրբ ­Հո­գու (աշ­տա­նա­կի) վրա, որ նրա մեջ խո­սում էր հա­նուն շա­տե­րի օգ­տի, որ­պես­զի լույս տա բո­լո­րին, ով­քեր տանն են, այ­սինքն` կեն­դա­նի Աստ­ծո ե­կե­ղե­ցում և­ ոչ թե դնել մահ­ճա­կա­լի տակ (Հմմտ. Մրկ. Դ 21, ­Ղուկ. Թ 16), որ հեշ­տանքն ու ան­հո­գութ­յունն է, քան­զի ով­քեր (չեն) կա­մե­նում վաս­տա­կել ­Սուրբ Գր­քի ա­ռա­կա­վոր խոս­քե­րը և ­բա­ցատ­րող աշ­տա­նա­կի վրա դնել, նրանք (ճրա­գը) դնում են մահ­ճի և գրվա­նի տակ, որ չափն է, այ­սինքն` աստ­վա­ծա­յին խոս­քե­րը պար­զե­լիս չմտնել առտ­նին կեն­ցա­ղի հոգ­սե­րի տակ, այլ (հարկ է) այն դնել բարձր տեղ, ո­րի (վե­րա­բեր­յալ) ­Տե­րը մե­ղադ­րեց Ղա­զա­րո­սի քրո­ջը` ­Մար­թա­յին, որ զբաղ­ված էր բա­զում գոր­ծե­րով, մինչ­դեռ այս­տեղ շատ քիչ բան էր անհ­րա­ժեշտ (տե՛ս Ղուկ. 40-41): Եվ արդ, ­Մա­րիա­մի բա­ժինն ընտ­րե­լով ­Տի­րոջ ողոր­մութ­յամբ նստե­լով նույն ­Տի­րոջ, ոտ­քե­րի մոտ, հարց­նենք ու սո­վո­րենք Ն­րա­նից ու մեր մտքի և ­խոս­քի աշ­տա­նա­կի վրա դնենք Ն­րա­նից տրված լու­սա­կիր ա­նո­թը, իսկ հե­տո` ճրա­գի լույ­սը: Եվ այս­պի­սին է մով­սի­սա­կան ա­նո­թը` զտված և ­պարզ­ված ­Սուրբ ­Հո­գու մաք­րա­գործ ­Խոս­քով` հայտ­նե­լու օգ­տա­կար բա­ներ, որ այս­պես է ա­սում. ­Նա­յիր ինքդ քո մեջ և­ ե­ղիր չա­փա­զանց զգույշ. չլի­նի թե քո սրտում ծա­ծուկ չար բան լի­նի.

 

Արդ, սա մեծն ­Մով­սե­սի խոսքն է և ­սա գրված է Երկ­րորդ օ­րեն­քում մեծ ու ըն­դար­ձակ խոս­քե­րի մեջ: Եվ ­Մով­սե­սը նա է, ով ­Տի­րո­ջը ճա­նա­չեց դեմ­հան­դի­ման հրաշք­նե­րով ու նշան­նե­րով, և Աստ­ված ուղ­ղա­կի բե­րան ի բե­րան խո­սեց նրա հետ և­ ոչ թե ա­ռակ­նե­րով, ին­չի մա­սին վկա­յում է (­­Սուրբ) ­Գիր­քը, թե` մարդ­կա­յին ցե­ղի մեջ ա­մեն տե­սակ հրաշք­նե­րով ու նշան­նե­րով չկա մեծն ­Մով­սե­սի նման մե­կը, ո­րով­հետև «Աստ­ված» կոչ­վեց փա­րա­վո­նի ու ե­գիպ­տա­ցի­նե­րի կող­մից, ո­րով­հետև նրան հնա­զանդ­վե­ցին ա­րա­րած­նե­րը, օ­դը, ծո­վը, ցա­մա­քը և կրա­կը (տե՛ս­ Ելք Է, Ը, Թ): Եվ սրան­ցով ում կա­մե­նում խրա­տում էր և­ ում կա­մե­նում առ Աստ­ված բա­րե­խո­սութ­յամբ գո­հաց­նում այս աշ­խար­հի տար­րե­րով: Եվ այս ­Մով­սե­սը ա­ռա­ջին մար­գա­րեն և­ աստ­վա­ծա­խոս (անձն) է, ո­րի խոս­քը վա­յել է, որ լի­ներ պատ­վա­կան ու ա­մեն տե­սակ բա­րութ­յամբ լե­ցուն, որ աստ­վա­ծա­շարժ հո­գե­շարժ շտե­մա­րան և ­բո­լոր ա­ռողջ­նե­րի ու հի­վանդ­նե­րի բժշկա­րան, ե­կե­ղե­ցա­կան­նե­րին ու աշ­խա­րա­կան­նե­րին, հա­րուստ­նե­րին ու աղ­քատ­նե­րին պի­տա­նի, չա­փօ­րի­նակն է ա­մե­նայ­նի ու բո­լոր ար­վեստ­նե­րի` զա­տո­րոշ­ված ար­քա­յա­կան ու ռամ­կա­կան բնութ­յամբ և ­հա­ջո­ղութ­յամբ: Քան­զի ­Սուրբ ­Հո­գին բո­լո­րի ստեղ­ծողն ու խնա­մա­ծուն է, որ խո­սեց օ­րեն­քով, մար­գա­րե­նե­րով և ­բո­լո­րի հետ` Ա­վե­տա­րա­նով, (նրանց հետ) ո­րոնց տրված է միտք ու բա­նա­կա­նութ­յուն, խելք ու տրա­մա­բա­նութ­յուն, հո­գու և ­մարմ­նի աչք, ով­քեր ա­մե­նու­րեք ար­վես­տի մի­ջոց են, ո­րոնց ար­վես­տը գործ է պա­հան­ջում, ով­քեր այս­տեղ են` մրցաս­պա­րե­զում, ու մար­տա­դաշ­տում ևս ­չի ար­գե­լում զգու­շա­վոր խրատ­ներ ու քա­ջա­լե­րանք: Բայց այս խոս­քի պատ­ճառն ի­մա­նա­լու է ըստ տե­ղին, ո­րով­հետև այս խոս­քից ա­ռաջ Իս­րաե­լի ազ­գին հոր­դո­րեց լի­նել եղ­բայ­րա­սեր ու մար­դա­սեր` ա­սե­լով. Ե­թե քո եղ­բայ­րը աղ­քա­տա­նա և­ ինքն ի­րեն ծա­ռա­յութ­յան մեջ դնի քեզ մոտ, ու դրամ առ­նի և­ իր պարտ­քը մա­րի, ո­րով­հետև պար­տա­կան ու չքա­վոր է, վեց տա­րի ծա­ռա­յի` և ­յո­թե­րոր­դում նվեր­նե­րով ա­զա­տիր, որով­հետև քո եղ­բայրն է, որ քեզ նման աստ­վա­ծա­պաշտ լի­նե­լով Աբ­րա­հա­մի զա­վակ­նե­րից է ու քե­զա­նից փոխ է խնդրում ար­ծաթ կամ այ­գի և­ ան­դաս­տան, որ աշ­խա­տում, ոտ­քի է կանգ­նում ու փրկվում աղ­քա­տութ­յան մեջ գլոր­վե­լուց, և ­դու օժան­դա­կում ես: (Ուս­տի) մի՛ զլա­ցիր ձեռք մեկ­նել նրան, քո երե­սը մի՛ շրջիր նրա­նից, այլ տա­լով տուր, ինչ էլ որ խնդրի, որ­պես­զի քո ­Տեր Աստ­ված օրհ­նի քեզ և ­բա­րի ա­նի քեզ, երկ­րի վրա բազ­մօր­յա լի­նես` ա­ճեց­նե­լով այն, ինչ քոնն է: Եվ նրանց ժա­մա­նակ (թվա­յին) միա­վո­րը հի­սունն էր և ­հիսն­յակ­նե­րով էին հա­մ­­րում թվե­րը և դ­րա­նով էին ա­սում, թե քա­նի համ­րանք է Ա­դա­մի` դրախ­տից դուրս գա­լը: (­­Հիսն­յա­կը) հո­բել­յան էին ան­վա­նում, որ թարգ­ման­վում է ա­զա­տութ­յուն, ո­րով­հետև ասում էին, թե հի­սու­նե­րորդ հո­բել­յա­նին ե­ղավ ե­գիպ­տա­ցի­նե­րի ծա­ռա­յութ­յու­նից ա­զատ­վե­լը: Եվ ոս­կե­ղեն, ար­ծա­թե­ղեն զար­դերն ու դրա­մը, որ փոխ էին ա­ռել նրան­ցից, չվե­րա­դարձ­րին ի­րենց տե­րե­րին, (այլ օգ­տա­գոր­ծե­ցին) իբրև ի­րենց ­Տեր Աստ­ծուն (մա­տուց­ված) պա­տա­րա­գի գին[2]: Այս նույն օ­րի­նա­կով Աստ­ված հրա­մաեց պատ­վել հո­բել­յա­նը, որ­պես­զի ի­րենց և­ ա­զա­տութ­յան հա­մար հի­շա­տակ լի­նի` ա­զա­տե­լու ծա­ռա­նե­րին ու նրանց պարտ­քե­րը թող­նե­լու, և­ աղ­քատ­նե­րից իբրև գրավ վերց­ված տնե­րը, այ­գի­նե­րը, հայ­րե­նա­կան ժա­ռան­գութ­յունն ու այն բո­լո­րը, ինչ ու­նեին նրան­ցից (վերց­րած) ի­րենց տե­րե­րին վե­րա­դարձ­նե­լու, ինչ­պես որ ի­րենք թո­ղե­ցին ի­րենց տներն ու այ­գի­նե­րը և­ այն բո­լո­րը, որ ստա­ցել էին նրան­ցից (ե­գիպ­տա­ցի­նե­րից): Արդ, օ­րեն­քը պատ­վի­րե­լիս (­­Սուրբ) ­Հո­գին նա­յեց մարդ­կա­յին մտքի տկա­րութ­յան վրա, ո­րով­հետև նա այս­պի­սի ա­րա­տա­վոր (խոր­հուրդ) ծնեց փոխ խնդրե­լիս ու ինքն ի­րեն ծա­ռա­յութ­յան վա­ճա­ռե­լիս: Եվ ե­թե հո­բել­յա­նի տա­րին մո­տիկ լի­նի` թո­ղութ­յուն է տրվում հին տա­րուց և ­կամ տասն տա­րուց ա­վել կամ պա­կաս ժա­մա­նա­կից հե­տո: Այդ պատ­ճա­ռով (Աստ­ված) ար­գե­լում է յու­րա­քանչ­յու­րին ինքն ի­րեն ծա­ռա­յութ­յան մեջ դնել եղ­բոր մոտ, ո­րով զգու­շաց­նում և­ ա­սում է.

 

­Նա­յիր ինքդ քո մեջ, չլի­նի թե քո սրտում ծա­ծուկ չար բան լի­նի` հաշ­վել հո­բել­յա­նի ա­վար­տին որ­քան մնա­լը, ե­թե հե­ռու է` տալ, իսկ ե­թե մո­տիկ` ար­գե­լել, ո­րով­հետև կա­մե­նում է օգուտ ու­նե­նալ նրա­նից, (քան­զի) չի հա­վա­տում Աստ­ծո խոստ­մա­նը, թե նրա­նից բազ­մա­պա­տիկ օրհ­նութ­յուն է ստա­նա­լու և­ երկ­րի վրա եր­կար կյանք` ինչ­քե­րի բազ­մա­ցու­մով, ո­րով­հետև հույս չու­նեին երկն­քի վրա և­ ոչ էլ` հա­րութ­յան ակն­կա­լութ­յուն, քան­զի մարմ­նա­սեր­ներ ու երկ­րա­սեր­ներ էին: Այս պատ­ճա­ռով ­Տե­րը նոր ժո­ղովր­դին պատ­վի­րեց փոխ տալ կա­տա­րե­լա­պես կա­տար­յալ­նե­րին, ո­րոն­ցից ակն­կա­լու չեն այս­տեղ հա­տուց­վե­լու, և (ինչ­պես աս­վում է) ձեզ կհա­տուց­վի հար­յու­րա­պա­տիկ հա­վի­տե­նա­կան կյան­քում ար­դար­նե­րի ար­քա­յութ­յան մեջ, որն այս­տեղ ար­դեն (ար­տա­հայտ­վում է) ինչ­քե­րի հա­վե­լու­մով և ­բա­րի ան­վամբ, նախ­քան դա­տաս­տա­նի օ­րը մարմ­նի հա­րութ­յան փառ­քի խա­ղա­ղութ­յամբ, որ ու­նեն ար­դար­նե­րի հո­գի­նե­րը, ո­րոնց տե­սավ ­Հով­հան­նե­սը ­Հայտ­նութ­յան մեջ. քան­զի հո­գի­նե­րին տրվեց ճեր­մակ հան­դեր­ձանք, որ­պես­զի այն վա­յե­լեն մինչև նրանց եղ­բայր­նե­րը, որ այս­տեղ են, երբ այս ան­ցա­վոր կյան­քը լրու­մով ա­վարտ­վի, մար­մին­նե­րի հա­րութ­յամբ Աստ­ծո ար­դար դա­տաս­տա­նով միա­սին առ­նեն (պսա­կը), ինչ­պես ­Պո­ղոսն է ա­սում, թե` «Աստ­ծուն այն­պես հա­ճե­լի է», որ­պես­զի Ն­րան ըն­դա­ռաջ գնա­լով ար­դար­նե­րը կա­տար­յալ պսակ ըն­դու­նեն բուն վեր­ջին ար­դար­նե­րի հետ, երբ բո­լո­րը հա­րութ­յուն առ­նեն: ­Բայց հայ­րա­պետ­նե­րի մեջ մե­ծը` ­Բար­սեղ սրբա­զա­նն­ այս խոսք վերց­նե­լով հօ­գուտ իր հո­տի, լու­սա­վոր ու ըն­դար­ձակ մեկ­նա­բա­նութ­յամբ, բա­զում ի­մաստ­ներ է տա­լիս այս փոք­րիկ խոս­քին, ո­րը և ­մեզ հա­մար բաղ­ձա­լի դարձ­րեց ­Սուրբ ­Հո­գին, որ մղեց նրան (­­Բար­սե­ղին)` ե­կե­ղե­ցու հա­վա­տաց­յալ­նե­րի հա­մար զո­րաց­նող գան­ձեր դուրս բե­րել այն­տե­ղից, ո­րի մա­սին ա­սում է, թե` Աշ­խար­հի բո­լոր մար­դիկ կա­րո­տում են այս աստ­վա­ծաբ­ևեռ խոս­քե­րին և ­հոգ­ևոր ի­մաստ­նե­րին: Եվ ա­սում է, թե ­Նա­յե­լով մեզ (խոս­քով) ­Տի­րո­ջից աչ­քե­րի հա­մար տե­սա­նե­լի ու ա­ներ­ևույթ եր­կու ի­մաստ­ներ են ըն­ծայ­վում մեզ[3]: Քն­նե­լու է, թե այս` ինքն ի­ր ­մեջ նա­յե­լու հրա­հան­գը ո՞ր­ աչ­քե­րին է վե­րա­բե­րում. ե­թե մեկն ա­սի, թե մարմ­նա­կան աչ­քե­րին է վե­րա­բե­րում` պատ­վի­րա­նի տկա­րութ­յու­նը փու­թով ար­տա­հայ­տած կլի­նի, ո­րով­հետև մարմ­նա­կան աչ­քը չի կա­րող բո­լոր ան­դամ­նե­րը տես­նել. ո՛չ­ ինքն ի­րեն, ո՛չ թի­կուն­քը, ո՛չ­ ամ­բողջ գլու­խը և­ ո՛չ­ էլ պա­րա­նո­ցը: Եվ Աստ­ծո ­Հո­գին ան­կա­րե­լի բա­ներ չի կար­գադ­րում, ուս­տի պարզ է, որ այս կա­րե­լի է մտքին, որ տես­նող և­ ի­մա­ցող հո­գու աչքն է, ո­րով հո­գին ճա­նա­չում է մար­դուն ինչ­պես ­Սուրբ ­Հո­գին` աստ­վա­ծա­յին­նե­րին: Եվ ան­բան կեն­դա­նի­նե­րից յու­րա­քանչ­յուրն իր բնութ­յամբ գիտե ընտ­րել իր հա­մար մար­սե­լի կե­րա­կուր, ու ե­թե հի­վան­դա­նա` գի­տե և բժշ­կութ­յան դե­ղը: Իսկ բա­նա­կան մար­դը մտա­յին խորհր­դով և քն­նութ­յամբ նա­յե­լով ինքն ի­րեն կա­րող է զգու­շա­նալ մա­հա­բեր կե­րա­կու­րից, որ բա­ժան­վում է եր­կու մա­սի. գար­շե­լի գոր­ծե­րի մեղ­քե­րի հեշ­տան­քից, որ իբրև մա­հա­բեր բան, մի տե­սակ կե­րա­կուր է մարմ­նա­սեր­նե­րի հա­մար, կամ հերձ­վա­ծող­նե­րի խոս­քե­րից, ո­րով­հետև դրանք ևս ս­պա­նող են:

 

Արդ` կեն­դա­նի­նե­րի պես մտքի հա­յու­մով հե­ռու մնանք բնութ­յամբ մա­հա­բեր բան­ջա­րե­ղե­նից և ­քայ­լենք ար­դար գոր­ծե­րի ու վար­դա­պե­տութ­յան հետ­ևից, ինչ­պես և ն­րանք` ա­ռող­ջա­րար կե­րա­կուր­նե­րի հետ­ևից: Եվ դարձ­յալ ան­բան կեն­դա­նի­նե­րի մեջ ևս բ­նա­վոր­ված մի շնորհ կա, ո­րով զերծ են մնում որ­սող­նե­րի ո­րո­գայթ­նե­րից. այծ­յա­մը` սուր աչ­քե­րով, մյուս­նե­րը` ոտ­քե­րով, թռչուն­նե­րը` թ­­ևե­րով: Ե­թե մենք էլ մեզ հա­ճախ նա­յենք ինչ­պես հա­յե­լու մեջ և ­մեր հո­գու աչ­քե­րը պար­զենք` դրանք մաք­րե­լով ախ­տե­րից` ա­տե­լութ­յու­նից, նա­խան­ձից, գո­ռո­զութ­յու­նից, որ մշու­շում են հո­գու աչ­քե­րը, ո­րից հե­տո կա­րող ենք տես­նել ծու­ղակ­նե­րը, ո­րոնց մեջ մեզ ա­մե­նու­րեք չարն է գլո­րում, և շր­ջան­ցել դրանք ու մեր ար­տա­քին, ներ­քին մար­դուն ա­ռաջ­նոր­դել հո­գու և ­մարմ­նի` եր­կու կտա­կա­րան­նե­րի մի­ջով, ուր հանգ­չում է ­Սուրբ ­Հո­գին, որ երկ­րի ստո­րո­տից թևե­րով վեր խո­յա­նա­լով հաս­նում է վե­րին, ի­մա­նա­լի աշ­խարհ, ուր չկան ո՛չ­ ո­րո­գայթ և­ ո՛չ­ էլ այս խա­վար կյան­քի չար որսորդ­նե­րը:

 

­Նա­յիր քո մեջ.

 

­Սա դարձ­յալ փի­լի­սո­փա­յա­կան խոսք է. ա­սում են, թե մարդ­կա­յին (կե­ցութ­յու­նը բաղ­կա­ցած է) ե­րեք տար­րե­րից. այլ ենք մենք, այլ է մե­րը և­ այլ է, որ մեր շուրջն է: ­Մենք հո­գի և միտք ենք, ո­րով­հետև այս է մար­դը, որ երկ­նա­յին ան­մահ Աստ­ծո պատ­կերն է: Եվ մերն են այս մար­մինն ու հինգ զգա­յա­րան­նե­րը, ո­րով տես­նում, լսում, խո­սում, շո­շա­փում և ­հո­տո­տում ենք. սրան­ցով են լի­նում մարմ­նա­կան դյու­րութ­յուն­նե­րը: Եվ մեր շուր­ջը` տու­նը, հան­դեր­ձան­քը, կե­րա­կու­րը և­ ինչ­քերն են: Արդ, երբ ա­սում է.

 

­Նա­յիր քո մեջ. ա­սում է նա­յել հո­գուն և մտ­քին և դ­րանք ա­նախտ ու մա­քուր պա­հել, և­ ոչ թե` մարմ­նա­կան հեշ­տութ­յուն­նե­րին, որ զգա­յա­րան­նե­րով է լի­նում, ո­րով­հետև այն­պի­սի­նե­րի կյան­քը պիղծ ու գար­շե­լի է: Եվ դա վա­յել է ա­նել ա­նա­սուն­նե­րին: ­Պատ­շաճ չէ նա­յել հան­դեր­ձան­քի գե­ղեց­կութ­յա­նը, բնա­կա­րա­նին, ինչ­քե­րի բազ­մութ­յա­նը, ո­րով­հետև սրանք մեզ հետ չեն լի­նե­լու հան­դեր­ձյալ կյան­քում: Իսկ աստ­վա­ծա­խոս ­Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սում է, թե մարդ (բաղ­կա­ցած է) եր­կու­սից. ներ­քին մար­դուց, որ հո­գին է և­ ար­տա­քի­նից, եր­ևա­ցո­ղից, որ մար­մինն է: Այս պատ­ճա­ռով ա­սում է. ­Մարմ­նիդ իշ­խա­նութ­յուն մի՛ տուր, ո­րով­հետև ծառ է, այլ` հո­գուդ, որ թա­գա­վոր է, վա­յել է նրան տալ ա­ռող­ջութ­յուն և­ ա­ռաջ­նոր­դութ­յուն, և­ որ­քան մեր ար­տա­քին մար­դը ա­պա­կան­վի և ­չար­չար­վի այն­քան մեր ներ­քի­նը կնո­րոգ­վի (տե՛ս Բ ­Կորնթ. Դ 16) և ­պայ­ծա­ռա­նա­լով կգե­ղեց­կա­նա, ո­րով­հետև հա­կա­ռակ են ի­րար. մե­կը ջա­նում է սրբութ­յամբ վեր բարձ­րա­նալ Աստ­ծո մոտ և մ­յու­սը` (իջ­նել) դեպ վար` ախ­տի և­ ա­պա­կա­նութ­յան մեջ: (Ուս­տի) անհ­րա­ժեշտ է միշտ դրան նա­յել, ինչ­պես ա­սում է ա­նա­պա­տի միտք Ե­վագ­րիո­սը, թե` ­Մե­կը ջա­նում է վեր (բարձ­րա­նալ) մյու­սը դի­մա­կա­յում է, բայց սա (մար­մի­նը) կա­րող է ջա­նա­կից լի­նել նրան (հո­գուն) պահ­քով, հսկու­մով և­ ա­մեն տե­սակ տան­ջանք­նե­րով, իսկ ե­թե այդ­պես չլի­նի, երբ նա կրա­կի մեջ այր­վի, սրա­նից կպա­հան­ջեն վեր­ջին դա­հե­կանն իսկ (հմմտ. Մտթ. Ե 26), այ­սինքն` թող մար­մի­նը գնա հոգ­ևո­րի հետ, և ­մար­մի­նը փոք­րա­գույն հեշ­տութ­յան հա­մար էլ տանջ­վե­լու է նրա հետ, և ­դառ­նա­ղի կսկի­ծը նրա հա­մար լի­նե­լու է ան­հաղ­թա­հա­րե­լի և հավի­տե­նա­կան: Այս պատ­ճա­ռով ա­սում է.

 

­Նա­յիր քո մեջ. թե ա­ռողջ ես և ­հո­գով ան­մեղ և Աստ­ծո ա­նա­րատ պատ­կերն ու­նես` ե­րա­նե­լի ես, ­Սուրբ ­Հո­գուն ցան­կա­լի, հրեշ­տակ­նե­րին փա­փա­գե­լի գե­ղե­ցիկ ­Դա­նիե­լի նման մարդ, ո­րով­հետև Աստ­ծո ճա­ռա­գայ­թը փայ­լա­տա­կում է քո մեջ և տես­քով բո­լոր մարդ­կան­ցից գե­ղե­ցիկ կլի­նես` նման մեր գլխին Ք­րիս­տո­սին, քրիս­տոն­յա­նե­րի նա­խա­տի­պին:

 

­Նա­յիր քո մեջ, և­ ապ­րիր ա­նա­րատ, ո­րով­հետև ե­թե մեղան­չես` կտգե­ղա­նաս, գար­շե­լի կլի­նես ու հրեշ­տակ­նե­րի և մարդ­կանց զա­զիր ող­բե­րին` ար­ժա­նի: ­Դարձ­յալ, ե­թե մեղք գոր­ծես և ­մեղ­քով հի­վան­դա­նաս.

 

­Նա­յիր քո մեջ և­ ա­պաշ­խա­րութ­յան դե­ղե­րի ճարն ա­րա, որ­պես­զի հա­վի­տե­նա­կան մա­հով չմեռ­նես: Ի­մա­ցիր, որ մեծ ու ծանր է մեղ­քը, ու­րեմն պետք է ծանր աշ­խա­տանք ու դառն ար­տա­սուք, ինչ­պես ­Պետ­րո­սինն էր ու­րա­ցու­մից հե­տո: Իսկ ե­թե թեթև և ­սա­կավ են մեղ­քե­րը, ա­պա հեշտ ու դյու­րութ­յամբ կքավ­վի պահ­քով և­ աղ­քատ­նե­րին ար­ված ո­ղոր­մա­ծութ­յամբ: Արդ, աստ­վա­ծա­խոս և ­սուրբ ­Բար­սեղ հայ­րա­պետն ա­սում է, թե այս խոսքն օգ­տա­կար է սուրբ ե­կե­ղե­ցու բո­լոր կար­գե­րի ու աս­տի­ճան­նե­րի հա­մար, որ բար­բա­ռում է.

 

­Նա­յիր քո մեջ. ե­կե­ղե­ցի են կոչ­վում քրիս­տոն­յա­նե­րի ժո­ղո­վա­րան­նե­րը, ինչ­պես և­ աս­վում է. «Ե­կե­ղե­ցաց­րու (հա­վա­քիր) ժո­ղովր­դին» (Թ­վեր Ի 8): Եվ դարձ­յալ ա­սե­լու է, թե հա­վատ­քը Աստ­ծո ե­կե­ղե­ցին է, որ հա­վա­քում է բո­լոր քրիս­տոն­յա­նե­րին ու մեկ­տե­ղում մեկ խոս­տո­վա­նութ­յան ու մեկ բաղ­ձա­լի հույ­սի մեջ: Եվ թվում է այս­պես, թե ե­կե­ղե­ցին ու­նի որ­սորդ­ներ, ճա­նա­պար­հորդ­ներ, ճար­տա­րա­պետ­ներ, շի­նա­րար­ներ, հո­ղա­գործ­ներ, հո­վիվ­ներ, ըմ­բիշ­ներ, զո­րա­կան­ներ. ութ ար­վեստ­ներ ու գոր­ծա­վոր­ներ է համ­րում, և հ­րա­մա­յում է բո­լո­րին` պի­տա­նի լի­նել (ի­րենք ի­րենց)` նա­յե­լով ի­րենց մեջ: Եվագ­րիոսն ա­սում է. ­Կան ութ խոր­հուրդ­ներ, ո­րոնց վրա են դ­­ևե­րի դա­սե­րը[4]: ­Հա­մա­ձայն ախ­տա­կիր խոր­հուրդ­նե­րի դրանք բա­ժան­ված են ու­թի, և (այդ խոր­հուրդ­նե­րը) օ­րու­գի­շեր պա­տե­րազ­մում են մարդ­կանց դեմ, և ­քա­ջերն ու ի­մաս­տուն­նե­րը դուրս գա­լով դրանց դեմ, պսակ­վում են հաղ­թութ­յամբ. ա­ռա­ջի­նը, որ ա­սում է որկ­րա­մո­լութ­յամբ` ժուժ­կա­լութ­յան և ­պար­կեշ­տութ­յան դեմ, ո­րով և ­դու նա­յե­լով քո մեջ ու թե­րին տես­նե­լով ետ կբե­րես գո­ղաց­ված խոս­քը` լի­նե­լով հմուտ որ­սորդ` աստ­վա­ծա­շունչ գրքե­րից որ­սա­լով պի­տա­նի խոս­քեր` ընդ­դեմ չա­րի, մարդն ապ­րում է ոչ միայն հա­ցով, այլև ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծո բե­րա­նից (­­Ղուկ. Դ 4): ­Ճա­նա­պար­հոր­դը դի­մա­կա­յում է պոռն­կա­կան ախ­տին, որ գա­լիս է որ­կորից հե­տո` ի­մա­նա­լով, որ ճա­նա­պար­հորդ է և ­բո­լո­րի ճա­նա­պար­հը տա­նում է դեպ մահ և ­մա­հից հե­տո` Աստ­ծո դա­տաս­տան, ո­րով­հետև գրված է, թե` «Ըն­թա­ցիր ար­քու­նա­կան ճանա­պար­հով և ­մի՛ խո­տոր­վիր» (Թ­վեր Ի 17, ԻԱ 12):

 

­Նա­յիր քո մեջ. ե­թե ճար­տա­րա­պետ ես` Ք­րիս­տո­սի վրա, որ քրիս­տո­նեութ­յան հիմքն է, մի՛ շի­նիր խոտ և ­ցո­ղուն իբրև գե­հե­նի նյութ, որ այս­տե­ղի հարս­տութ­յունն ու փափ­կութ­յունն է, այլ` ոս­կի, ար­ծաթ, պատ­վա­կան ակ­նե­ղեն, ո­րոնք են պահ­քը, ո­ղոր­մութ­յու­նը, աղ­քա­տութ­յու­նը: Եվ ե­թե կա­մե­նաս ար­վես­տիդ վրա բան ա­վե­լաց­նել` իբրև ճար­տա­րա­պետ նաև հա­վատ­քը դիր ա­շա­կերտ­նե­րիդ մեջ, իսկ հե­տո` ա­ռա­քի­նութ­յան շին­ված­քը` որ­պես այդ եր­կու­սի շի­նա­րար քո մեջ ցույց տա­լով զո­րութ­յուն ընդ­դեմ հպար­տութ­յան և ս­նա­փա­ռութ­յան, ո­րոնք խո­նար­հութ­յան ա­պա­կա­նիչ­ներն ու չա­փա­վո­րութ­յան խա­փա­նիչ­ներն են:

 

­Նա­յիր քո մեջ, ե­թե բա­նա­կան հո­ղի մշակ ես` քեզ և­ այլոց` հո­գուդ բո­լոր մա­սե­րով պտղա­բեր ե­ղիր Աստ­ծո հա­մար, և­ անպ­տուղ թզե­նին փու­թով մի՛ հա­տիր, Աստ­ծուն ա­ղա­չիր խնա­յել: Ե­թե ա­շա­կերտ­նե­րից մե­կը ծույլ լի­նի` նրա մեջ բոր­բո­քիր (Աստ­ծո) դա­տաս­տա­նի երկ­յու­ղը և ­թա­փիր նա­խա­տին­քի պա­րար­տան­յու­թը` խոս­քե­րը, որ­պես­զի ­Տե­րը թերևս քաղցր պտուղ բե­րի և ­կե­րակ­րի փրկութ­յան կա­րոտ մարդ­կանց: Եվ այս­պես ընդ­դի­մա­կա­յիր զայ­րույ­թի ու բար­կութ­յան ախ­տե­րին:

 

­Հո­վիվ ես` ­Նա­յիր ճար­տա­րութ­յանդ, դար­ձի բեր մո­լոր­յա­լին, բեկ­վա­ծին նո­րո­գիր, հու­սա­հատ­վա­ծին հույս տուր, ախ­տով բռնված հի­վան­դին բժշկիր` հոր­դո­րե­լով ա­ռա­քի­նութ­յան մեջ: Եվ այս­պես հաս­տա­տուն մնա ընդ­դեմ տրտմութ­յան ախտի:

 

Ե­թե մե­նա­մար­տող ըմ­բիշ ես, որ կա­րող ես ա­ռանց խրա­տա­տու ծե­րի մնալ այս աշ­խար­հի մար­տա­հան­դե­սում`

 

­Նա­յիր քո մեջ. ձեռ­քերդ ան­տե­ղի գոր­ծի մի դիր ա­ռանց (Սուրբ) գրքի վկա­յութ­յան` ան­փորձ ըմ­բի­շի նման բախ­վե­լով քա­մի­նե­րի, ո­րով­հետև (հաղ­թութ­յամբ) չես պսակ­վի, ե­թե օ­րեն­քով չմարտն­չես: Եվ այս ձ­­ևով հաս­տա­տուն կմնաս ընդ­դեմ ձանձ­րութ­յան ախ­տի:

 

Իսկ ե­թե զին­վոր ես.

 

­Նա­յիր քո մեջ. հա­գիր ար­դա­րութ­յան զրա­հը, դիր փրկութ­յան սա­ղա­վար­տը` լույ­սը, կրիր սու­սե­րը` Ա­վե­տա­րա­նի խոս­քը` Գր­քի բո­վան­դակ զո­րութ­յամբ կա­պե­լով մեջ­քիդ ու բո­լո­րի վրա (տա­րա­ծե­լով) հա­վատ­քի վա­հա­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նաս մա­րել չա­րի բո­լոր կրա­կե նե­տե­րը, իսկ հե­տո ընդ­դի­մա­կա­յել սա­տա­նա­յի հնարք­նե­րին, ա­ռա­վե­լա­պես` սրտնե­ղութ­յան ախ­տի: Եվ այս­պես քեզ պատ­րաս­տեց ա­մեն ին­չում լի­նել կա­րող ու գի­տակ:

 

­Նա­յիր քո մեջ միշտ.

 

­Դարձ­յալ պար­զե­լու է այս խոս­քը, հա­մա­ձայն տե­սա­նե­լի բա­նե­րի, որ­պես­զի ի­մա­նանք, թե ­Տերն ու բո­լո­րի Ա­րա­րի­չը խո­սում է տար­բեր հա­սա­կի ու սե­ռի (մարդ­կանց)` տղա­մար­դու և կ­նոջ, ծե­րու­նու և­ ե­րի­տա­սար­դի հետ: Ե­թե տղա­մարդ ես` Աստ­ծո պատ­կերն ես, քո մեջ մի՛ բեր օ­տար կեր­պա­րանք, ուր Աստ­ված բա­ցա­կա­յում է:

 

­Նա­յիր քո մեջ.

 

Ե­թե ցան­կա­սեր և­ ի­գա­մոլ ես, ա­պա ար­ջա­ռի, ձիու և­ է­շի պատ­կերն ես և­ ոչ թե` Աստ­ծո, ե­թե հպարտ ես` առ­յու­ծի, ե­թե` ո­խա­կալ` ուղ­տի կամ գո­մե­շի, ե­թե որկ­րա­մոլ ես` խո­զի, ե­թե նեն­գա­վոր ես` օ­ձի և­ աղ­վե­սի, թե գող` մկան և ­գայ­լի: Այս­պի­սի­նե­րը չեն կա­րող մո­տե­նալ Աստ­ծո պա­տա­րա­գին, քան­զի հեռու են Աստ­ծուց: Այլ, ինչ­պես վա­յել է ա­րի ու քաջ մար­դուն, ա­րիա­ցիր ընդ­դեմ այս բո­լոր ախ­տե­րի` հե­ռու պա­հե­լով քեզ դրան­ցից, և ­մո­տիկ կլի­նես (բո­լոր ա­ռա­քի­նութ­յուն­նե­րի) նա­խօ­րի­նակ Աստ­ծուն: Եվ ե­թե կին մարդ է` թող նա­յի ինքն իր մեջ, ո­րով­հետև նա ևս ­ներ­քին մար­դով, այ­սինքն` հո­գով Աստ­ծո պատ­կերն է: Եվ կնոջ ա­նու­նը Կ­յանք է, թող չմե­ղան­չի, որ­պես­զի չմեռ­նի, քան­զի գրված է, թե` «Ա­մեն մարդ, ով մե­ղան­չում է, պետք է մեռ­նի» (­­Ղեվտ. Ե 17): Եվ ե­թե տղա­մար­դու մեղ­քի պատ­ճատն է, ա­պա մեղ­քի մայ­րը ե­ղավ և­ ինքն ի­րեն հա­նեց դրախ­տից, նաև` տղա­մար­դուն, ո­րին և ­տա­պա­լեց, ինչ­պես Եվան: Այլ թող ան­մեղ մնա, որ­պես­զի կյան­քի մայր լի­նի, ինչպես ­Մա­րիամ Աստ­վա­ծա­ծի­նը:

 

Եվ ե­թե ծեր ես.

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև մո­տիկ ես մահ­վա­նը և ­գե­րեզ­մա­նի գար­շա­պա­րին, Աստ­ծուն տուր մնաց­յալ օ­րերդ, ա­ղո­թիր ար­տա­սու­քով, որ­պես­զի պա­շա­րով մեկ­նես կա­րի­քի աշ­խար­հը:

 

Եվ ե­թե ե­րի­տա­սարդ ու պա­տա­նի ես.

 

­Նա­յիր քո մեջ. մի շա­ղա­խիր ու աղ­տե­ղիր քեզ, պա­հիր ավա­զա­նի պայ­ծա­ռութ­յու­նը, մնա Ք­րիս­տո­սի դրախ­տում, այ­սինքն` ե­կե­ղե­ցում, ո­րով­հետև ե­թե աղ­տին փար­վես` այլևս դժ­­վա­րութ­յամբ կգտնես բա­զում պահ­քով և­ ար­տա­սու­քով (ձեռք բեր­վող) այն­պի­սի պայ­ծա­ռութ­յուն, (բայց) հա­սա­կիդ ու­ժով կա­րող ես բա­րին գոր­ծել և ­ծա­ռա­յել Աստ­ծուն: ­Նույն­պես և­ այս խոս­քի զո­րութ­յու­նը վե­րա­բե­րում է բո­լոր աս­տի­ճան­նե­րին.

 

Ե­թե կա­թո­ղի­կոս ես.

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև (կա­թո­ղի­կո­սը) Ա­մե­նա­կալ է թարգ­ման­վում, և ­սա Աստ­ծո ա­նունն է, և Աստ­ծո փո­խա­նորդն է ես, (ուս­տի) պար­տա­վոր ես աստ­վա­ծա­բար խնամք տա­նել բո­լո­րին և­ ան­մասն մնալ մարմ­նա­կան ախ­տե­րից:

 

Ե­թե ե­պիս­կո­պոս ես.

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև ե­պիս­կո­պո­սը ­Տե­սուչ և Ոս­տի­կան է ան­վան­վում, պարզ, ան­կա­շառ հա­յաց­քով նա­յիր վի­ճա­կիդ (թեմ), ա­մե­նու­րեք շրջիր ա­ռա­քե­լա­բար, (­­Սուրբ) ­Հո­գու պարգև­նե­րը ար­ծա­թով մի՛ վա­ճա­ռիր տգետ­նե­րին և­ ա­նար­ժան­նե­րին, ու կցորդ մի՛ ե­ղիր օ­տար­նե­րի մեղ­քե­րին և­ ա­րե­նա­պա­տիվ­նե­րին բարձր գա­հի մի՛ բազ­մեց­րու, որ­տե­ղից շու­տով ընկ­նե­լու են հի­շո­ղութ­յուն­նե­րից ցնոր­ված:

 

Ե­թե քա­հա­նա ես.

 

­Նա­յիր քո մեջ. քան­զի քա­հա­նան ­Քա­վիչ է կոչ­վում ու միջ­նորդ Աստ­ծո և ­մարդ­կանց: ­Քո մեղ­քը ամ­բարշ­տութ­յուն է Աստ­ծո դեմ, ո­րով­հետև ե­թե մար­դը մար­դուն է մեղք գոր­ծում` Աստ­ծուն է ա­ղա­չում (մեղ­քը նե­րե­լու հա­մար), իսկ ե­թե Աստծուն է մեղք գոր­ծում` ո՞ւմ պի­տի ա­ղա­չի: Եվ ե­թե դու, որ քա­վիչ ես ու մեղք ես գոր­ծում, ո՞ր խոս­քե­րը պետք է ծած­կեն քեզ: Եվ ե­թե քո հո­տի մեղ­քե­րը չքա­վես` նրա ար­յու­նը քեզ­նից է պա­հանջ­վե­լու;

 

Ե­թե ա­բե­ղա ու կրո­նա­վոր ես.

 

­Նա­յիր քո մեջ. ա­բե­ղան ան­վան­վում է հայր ու կրո­նա­վոր, որ ու­սին դրած կրում է Ք­րիս­տո­սի ­Խա­չը: ­Մար­գա­րեն Ք­րիս­տո­սին հան­դերձ­յալ աշ­խար­հի հայր է ա­սում, ո­րով­հետև բո­լոր քրիս­տոն­յա­նե­րին ծնել է ա­վա­զա­նով և դ­րել ­Հոր առջև` ա­սե­լով. «Ա­հա­վա­սիկ ես և­ իմ մա­նուկ­նե­րը, որ տվե­ցիր ինձ»: Ա­բե­ղան Ք­րիս­տո­սի նման է, որ նախ ինքն ի­րեն է ծնում իբրև նոր մարդ և ­դառ­նում իր ­Հայ­րը, ինչ­պես Ե­սա­յին է ա­սում. «Ա­հա­վա­սիկ հղիա­ցանք քո ահ ու երկ­յու­ղի մեջ, երկ­նե­ցինք մեր հո­գի­նե­րը» (Ե­սա­յի ԻԶ 18)` փրկել պահ­քով, ա­ղոթ­քով և­ ան­դա­դար աշ­խա­տան­քով` կրե­լով Աստ­ծո ահն ու երկ­յու­ղը, մնա­լով ա­ռանց ու­տե­լու և խ­մե­լու, պար­կեշտ, հեզ, խո­նարհ, սրտով` կոտր­ված, հո­գով` մաշ­ված, խաչ­ված` աշ­խար­հին և ­միայն կեն­դա­նի Աստ­ծո հա­մար: Եվ քա­նի որ Ք­րիս­տոս ­Հի­սու­սին հա­վա­տա­ցող­նե­րի մեջ չկան խտրութ­յուն ոչ ա­րո­ւի և­ ոչ էլ է­գի (­­Գա­ղատ. Գ 27-28), ո­րով­հետև նրանք հա­վա­սա­րա­պես Ք­րիս­տո­սի ան­դամ­ներն են և Ն­րան ու­նեն իբրև ի­րենց գլուխ, և ­միա­սին պետք է ստա­նան եր­կինք հրա­վիր­ված­նե­րի պսակն ու անախտ ու­րա­խութ­յու­նը: ­Կա­նան­ցից ո­մանք ևս ­ջերմ սի­րով հե­ռա­ցան աշ­խար­հից` կեսն առ­հա­սա­րակ չխառ­նակ­վե­լով աշ­խար­հին, այլ կու­սութ­յամբ հարս­նա­ցան Ք­րիս­տո­սին` արիութ­յամբ նման­վե­լով տղա­մարդ­կանց և ­մի փոքր մասն էլ անմ­նա­ցորդ տրվե­լով (ճգնութ­յա­նը) և ­վաղ հրա­ժար­վե­լով (աշ­խար­հից) խո­շոր և ­խա­րա­զա­նազգ­յաց մա­զե­ղեն շո­րե­րով` ար­ժա­նի դառ­նա­լով (­­Տի­րոջ) ա­վե­տա­վոր կո­չին, որ հան­դերձ­յա­լի վե­րա­բեր­յալ Ք­րիս­տո­սի խոստ­մա­նը հա­վա­տալն ու ան­տե­սելն է այս կյան­քը, որ ա­վե­տա­վորն է այն կյան­քի, ո­րով­հետև ե­թե չակն­կա­լեին այն կյան­քը` այս կյան­քի հան­գիստն էլ չար կհա­մա­րեին: Այս պատ­ճա­ռով ևս, որ­պես­զի մաք­րեն ի­րենց ան­ձը` տես­նե­լով Աստ­ծուն, «Որ քննում է սրտերն ու ե­րի­կա­մունք­նե­րը» (Սղմ. Է 10), (նրանք) չշնա­ցան խոր­հուրդ­նե­րով ու զգա­յա­րան­նե­րով, և չպղ­ծե­ցին Աստ­ծո ա­նա­րատ ա­ռա­գաս­տը և ­պար­տա­կան մնա­ցին մահ­վան, ո­րով­հետև մարդ­կանց խա­բե­լով Աստ­ծուն չես կա­րող խա­բել, ո­րի մա­սին ­Սո­ղո­մոն Ի­մաս­տունն ա­սում է. ե­թե քեզ կա­նանց մեջ չհա­մա­րես գե­ղեց­կա­գույ­նը, որ ի­րեն նվի­րել է ան­մահ ­Թա­գա­վոր ­Հի­սու­սին` կհե­ռա­նաս նրանից ու Ն­րա խմբից, և կ­հայտն­վես այ­ծե­րի խմբում, ձա­խա­կողմ­յան մա­սում, ով­քեր լսում են ար­տա­քին խա­վար գնա­լու ա­նեծ­քը, ուր կա աչ­քե­րի ար­տա­սուք և­ ա­տամ­նե­րի կրճտոց:

 

­Նա­յիր քո մեջ. ե­թե հա­րուստ ես` կա­տա­րիր ­Տի­րոջ խրա­տը, վա­ճա­ռիր քո ինչ­քե­րը և ­տուր աղ­քատ­նե­րին և ­գան­ձեր կու­նե­նաս, «ո­րով­հետև ուր ձեր գան­ձերն են, այս­տեղ են և ­ձեր սրտե­րը» (Մտթ. Զ 21): ­Հի­շիր մե­ծա­հա­րուս­տին, որ այս­տեղ ան­տե­սեց աղ­քա­տին և­ այն­տեղ կրա­կից պա­պա­կած, մի կա­թիլ ջրի իսկ ար­ժա­նի չե­ղավ (­­Տե՛ս ­Ղուկ. ԺԶ 20-25): ­Սա Ք­րիս­տոսն է ա­սել և­ ոչ թե մար­դը:

 

Ե­թե աղ­քատ ես.

 

­Նա­յիր քո մեջ. աղ­քատ մի՛ ե­ղիր ա­ռա­քի­նութ­յամբ, հո­գիդ և ­մար­մինդ լցրու ա­ռա­քի­նութ­յամբ և Աստ­ծո գո­հու­նա­կութ­յուն (հայտ­նե­լով)` համ­բե­րիր նե­ղութ­յուն­նե­րիդ և ­Նա աղ­քատ­նե­րին (վե­րա­պահ­ված) ե­րա­նութ­յու­նը կտա­րա­ծի նաև քո վրա, որով­հետև ­Տերն ա­սաց. «Ե­րա­նի հո­գով աղ­քատ­նե­րին» (Մտթ. Ե 3): ­Հի­շիր աղ­քատ ­Ղա­զա­րո­սին, որ շնե­րի պես ար­հա­մար­վե­լուց և­ աղ­բա­կույ­տից հե­տո, հանգ­չեց Աբ­րա­հա­մի գո­գում և դրախ­տի խա­ղա­ղութ­յան մեջ: Ե­թե ու­նես գե­ղեց­կութ­յուն, առող­ջութ­յուն, զո­րա­վոր ուժ, խոս­քի շնորհք կամ որ­ևէ հմտութ­յուն.

 

­Նա­յիր քո մեջ. գե­ղեց­կութ­յունդ նվի­րիր Աստ­ծուն և ­պա­հիր ան­կո­ղոպ­տե­լի կեր­պով, այն մի՛ դիր վա­ճառ­քի` գնե­լու ան­շի­ջա­նե­լի գե­հե­նը. ա­ռող­ջութ­յունդ և­ ուժդ տուր Աստ­ծո այգու և­ ան­դաս­տա­նի պատ­վի­րան­նե­րի կա­տար­մա­նը և ­Տի­րո­ջից քեզ տրված բա­րիք­նե­րից պտուղ բեր հի­վանդ­նե­րին ու տկար­նե­րին, ա­ճեց­րու հոգ­ևոր շնոր­հը` ժա­մա­նա­կին հմտութ­յանդ գինն ա­ռա­տա­պես (դիր) մարմ­նա­կան պետ­քե­րին գո­հա­ցում տվող սե­ղա­նի վրա` խրա­տո­ղից լսե­լով, թե` «­­Պատ­վիր Տի­րո­ջը քո ար­դար վաս­տա­կից» (Ա­ռակ. Գ 9):

 

Ե­թե թա­գա­վոր են կամ իշ­խան

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև միշտ չէ, որ թա­գա­վոր ու իշխան են ե­ղել, որ­պես­զի հի­շեն ի­րենց բնութ­յու­նը և չվս­տա­հա­նան, քան­զի մահ­կա­նա­ցու են, ու թող մեղ­քի ծա­ռա և­ ախ­տե­րի գե­րի չլի­նեն, այլ թող ի­մաս­տութ­յամբ և հ­նա­րի­մա­ցութ­յամբ փո­խադր­վեն երկ­նա­յին վա­յել­քի մեջ, ահ ու սար­սափ լինեն չա­րա­գործ­նե­րի և ­գո­վութ­յուն` բա­րե­գործ­նե­րի հա­մար դա­տը կա­տա­րե­լով որ­բե­րի ու տնանկ­նե­րի, պահ­պա­նե­լով այրի­նե­րի ի­րա­վուն­քը, տկար­նե­րին ու ա­նօգ­նա­կան­նե­րին կոր­զե­լով հզոր­նե­րի ե­րա­խից, նվա­զեց­նե­լով մեղ­քե­րը, և ­թող ամբա­րիշտ­նե­րը նրանց հո­վա­նու տակ չգտնվեն, թող լեռ­նե­րը խաղա­ղութ­յուն ստա­նան և ­դաշ­տե­րը` շի­նութ­յուն, գա­վառ­ներն ու քա­ղաք­նե­րը` ան­դորր և ­հան­դար­տութ­յուն:

 

Եվ ի­մաս­տուն­նե­րը նա­յե­լով ի­րենք ի­րենց մեջ` հի­մար են դառ­նում չա­րի հա­մար` ա­մեն­ևին չի­մա­նա­լով, թե ինչ է չա­րը, և ­բա­րու հա­մար ի­մաս­տուն­նե­րը շա­տե­րին ա­ռաջ­նոր­դում են դեպ խո­հա­կա­նութ­յուն և­ ի­մաս­տութ­յուն, ըստ Աստ­ծո տխմար­նե­րը նա­յե­լով ի­րենք ի­րենց մեջ` ի­մա­նա­լու են, թե չեն կա­րող ինք­նու­րույն լի­նել, այլ կա­րիք ու­նեն գի­տուն­նե­րի (օգ­նութ­յան), թող ինք­նագ­լուխ ընտ­րութ­յուն չա­նեն, այլ հնա­զան­դութ­յամբ բա­րին կա­տա­րեն և ­վա­յե­լեն այ­լոց խել­քի (պտուղ­նե­րն) իբրև ի­րեն­ցը:

 

­Հա­մա­ռոտ ա­սենք, որ քրիս­տո­նեութ­յու­նը բա­ժան­վում է եր­կու­սի` ե­կե­ղե­ցա­կան­նե­րի ու աշ­խար­հա­կան­նե­րի, ո­րոն­ցից յու­րա­քանչ­յուրն ինքն ի­րեն նա­յե­լով ուղ­ղում է ի­րեն: Ե­կե­ղե­ցա­կան­նե­րը պետք է հետ­ևեն ի­րենց ոտ­քե­րին` թե ինչ­պես է վա­յել շրջել Աստ­ծո տան մեջ, որ կեն­դա­նի Աստ­ծո ե­կե­ղե­ցին է աշխար­հի սյունն ու հարս­տութ­յու­նը: Ա­ռաք­յալն ա­սում է, որ ե­կե­ղե­ցա­կան­նե­րի ա­նա­րատ և ­մա­քուր վար­քը աշ­խար­հի սյունն ու հաս­տա­տութ­յունն է, ու երբ ե­կե­ղե­ցա­կան­նե­րի մեջ ա­րատ ու վնաս է լի­նում` աշ­խար­հը շեղ­վում և ­փուլ է գա­լիս, և (այդ­պի­սով ե­կե­ղե­ցա­կան­նե­րը) պար­տա­կան են գտնվում այդ­քան ա­վե­րի և­ ար­յու­նա­հե­ղութ­յան պատ­ճա­ռով: ­Մեզ անհ­րա­ժեշտ է չա­փա­զանց զգու­շութ­յամբ ու մեծ սոս­կու­մով դո­ղալ այն մեծ մեղ­քե­րից, որ գոր­ծում են ե­կե­ղե­ցա­կան­նե­րը, ո­րով­հետև ինչ­քան որ բա­ցա­հայ­տից ա­ռա­վել սոս­կա­լի է ե­կե­ղե­ցու մեջ պոռն­կե­լը, նույն­քան էլ ներ­քին կար­գի մե­ղան­չու­մը, որ առա­վել է քան աշ­խար­հա­կան­նե­րի­նը, ով­քեր կա­րող են պատ­ճառ բռնել ի­րենց տգի­տութ­յու­նը: Եվ մենք չլի­նե­լով աղ ու չկոչ­վե­լով լույս, ե­թե ան­հա­մա­նանք` ոչ աղ­բին և­ ոչ էլ հո­ղին կարող ենք պի­տա­նի լի­նել. «Եր­կինք ու եր­կի­րը կանց­նեն» (Ղուկ. ԻԱ, 33): Ա­ռաք­յալն ա­սում է. «­­Մեծ ահ է ընկ­նել կեն­դա­նի Աստծո ձեռ­քը» (Եբր. Ժ 31) և մտ­նել նրա ան­կա­շառ ատ­յա­նի մեջ:

 

­Դուք ևս, որ աշ­խար­հա­կան եք, նա­յեք ձեր մեջ, ո­րով­հետև այլ կյանք և­ այլ աշ­խարհ եք փո­խադր­վե­լու, ուս­տի և­ այս կյան­քում ու­րիշ կերպ անհ­նար է լի­նել. ով այս­տեղ տքնի` այն­տեղ պետք է հանգս­տա­նա և­ ով այս­տեղ համգս­տա­նա այն­տեղ պետք է չար­չար­վի, և­ այս չա­փա­վոր ու սա­կավ կյան­քով այնտեղ գտնե­լու ենք ա­նեզ­րա­կան և­ անս­պառ հան­գիստ: Եվ աշ­խար­հա­կա­նին աշ­խար­հը հա­մար­ժեք է սգի, ա­ղե­տի ու ողբե­րի, քան­զի աշ­խար­հա­կանն աշ­խա­տում է բա­զում հոգ­սե­րով, ցնորք­նե­րով ու ցա­վե­րով պա­շար­ված. կնո­ջից, զա­վակ­նե­րից, ա­վագ­նե­րից, բռնա­վոր­նե­րից, դ­­ևե­րից և ­մարմ­նա­վոր կարիք­նե­րից: Եվ այս­տեղ որ­քա՜ն­ ուժ, քա­ջութ­յուն, արթ­նութ­յուն, Աստ­ծո հան­դեպ ե­րախ­տիք և սր­բոց բա­րե­խո­սութ­յու­նը (ստա­նա­լու հա­մար) ա­ղոթք է անհ­րա­ժեշտ, որ­պես­զի Աստ­ված կար­կա­ռի իր ձեռ­քը, որ չընկղմ­վեմ ան­դունդ­նե­րի խոր­քի և ջրապ­տույ­տի մեջ (Հմմտ. Սղմ. ԿԸ 16)` մտա­հան չա­նե­լու մա­հը, Աստ­ծո դա­տաս­տա­նի երկ­յու­ղը և­ ա­հա­վոր ատ­յա­նում (պա­հանջ­վե­լիք) պարտ­քե­րի հա­շի­վը: Ո­րով­հետև ե­թե խաբ­վի այս աշ­խար­հի սուտ և ­վա­ղան­ցիկ հեշ­տութ­յուն­նե­րով, խո­ցոտ­վի մեղ­քե­րով և Աստ­ծո շնոր­հը հե­ռա­նա նրա­նից, ա­պա ինչ­պե՞ս կա­րող է այն­պի­սին լո­ղալ և կ­յան­քի փոր­ձութ­յուն­նե­րի հոր­ձա­նու­տից դուրս գալ ցա­մաք, և­ ա­զատ­վել ախ­տե­րի կա­պանք­նե­րից, ո­րոն­ցից կառ­չած է (ա­րա­տա­վոր) սո­վո­րութ­յամբ: Այս պատ­ճա­ռով ման­կութ­յան ա­ռա­ջին շրջա­նից պետք է զգու­շա­նան ու պա­հեն ի­րենց ան­մե­ղութ­յու­նը և Աստ­ծո շնորհն ու խա­ղա­ղութ­յան սուրբ հրեշ­տա­կին բո­վան­դակ ճիգ ու ջան­քով, գի­տուն­նե­րի խրա­տով ու սրբե­րի ա­ղոթ­քով պա­հա­պան դարձ­նեն ի­րենց ան­մեղ հա­սա­կին, և­ ան­խո­ցե­լի մնան խղճի թու­նոտ խայ­թո­ցից: Իսկ ե­թե գլոր­վե­լով ըն­կան ու մեղք գո­ծե­ցին` թող հու­սա­հատ և­ ա­նա­պաշ­խարհ չկոր­չեն, քան­զի ինչ­պես երկ­յու­ղը անհ­րա­ժեշտ է ան­մեղ­նե­րին այն­պես էլ հույ­սը` մե­ղա­վոր­նե­րին, ո­րով­հետև երկ­յու­ղը թույլ չի տա­լիս ընկ­նել և ­հույ­սը չի թող­նում ըն­կած (մնալ), քան­զի ա­պաշ­խար­հո­ղը հե­ռու չէ Աստ­ծո ո­ղոր­մութ­յու­նից, և­ ա­պաշ­խա­րո­ղը նա է, ով դար­ձի է­ գա­լիս մեղ­քե­րից և զղ­ջում իր ու­նայ­նութ­յամբ անց­կաց­րած անց­յալ կյան­քի հա­մար և­ ա­ռա­ջի­կա­յի հա­մար զգու­շա­նում պահ­քով, ա­ղոթ­քով, ո­ղոր­մութ­յամբ, լռութ­յամբ և ­խո­նար­հութ­յամբ: Որով­հետև ե­թե սկզբից մենք ո­ղոր­մենք մեզ ու խնա­յենք մեր դյու­րայ­րե­լի մար­մի­նը` (կփրկվենք) կսկծա­լի և կ­ծու ան­նե­րե­լի տան­ջանք­նե­րից: Եվ այս կլի­նի Աստ­ծո ո­ղոր­մութ­յան պատ­կե­րը, որ ո­ղոր­մութ­յամբ թող­նում է մեր մեղ­քե­րը և­ ա­սում մեզ. «Ա­հա­վա­սիկ, ա­պա­քին­վե­ցիր, այլևս մեղք մի՛ գոր­ծիր, որ­պես­զի այլևս չար չլի­նի քեզ» (­­Հովհ. Ե 14), բայց ո­ղոր­մութ­յուն չգտնե­լը շան պես փսխա­ծին վե­րա­դառ­նալն է և ­խո­զի պես տիղ­մի մեջ դարձ­յալ թաղ­վե­լը (հմմտ. Բ ­Պետ. Բ 22), ո­րով ատե­լի ես Աստ­ծուն և հ­րեշ­տակ­նե­րին: ­Ներսդ նա­յե­լու վե­րա­բեր­յալ այս­քա­նը բա­վա­կան է:

 

Այ­սու­հետև տես­նենք ­Բար­սե­ղից աս­վա­ծը, թե` Չ­լի­նի թե քո սրտում չար բան լի­նի[5]:

 

Աստ­ված` մեր Ա­րա­րի­չը մեր պետ­քե­րը հա­տու­ցեց խոս­քով` ո­րով­հետև ե­թե մերկ լի­նեինք հո­գով` ի­մաս­տով ի­րար մո­տիկ կլի­նեինք, ինչ­պես հրեշ­տակ­նե­րը, բայց քա­նի որ մեր ան­ձը քո­ղա­ծածկ­ված է մարմ­նով իբրև վա­րա­գույ­րով` կա­րիք ենք զգում խոս­քե­րի և­ ա­նուն­նե­րի, որ­պես­զի հայտն­վեն խոր­քե­րում ե­ղած ի­մաստ­նե­րը: ­Սա­կայն խոս­քը պարտ է, որ վարժ ու պար­կեշտ լի­նի: ­Խոս­քի պար­կեշ­տութ­յունն այն է, որ միտ­քը չքո­ղարկ­վի ան­հայ­տութ­յամբ, դժվա­րըն­կա­լե­լի ու խրթին բա­ներ [չխոս­վի] և­ ոչ էլ վայ­րի­վե­րո շա­տա­խո­սութ­յամբ ցնդա­բան­վի այլ կարճ և ­հա­մա­ռոտ ձ­­ևա­կեր­պիր, այս խոս­քը ` ինչ­պես Սուրբ ­Հո­գին` որ­պես­զի դյու­րութ­յամբ պա­հեն հի­շո­ղութ­յան մեջ, շատ մտքեր գան­ձեն և­ ոչ թե` դժվա­րըն­կա­լե­լի ու խրթին բա­ներ, որ­պես­զի մեր խոս­քե­րը լույս տան (ար­տա­հայ­տած) իմաստ­նե­րին: Ա­սածս խոս­քե­րը հաս­տատ­վում են նրա­նով, որ մենք` ա­դա­մոր­դի­ներս հակ­ված ենք մտքե­րով մե­ղան­չե­լուն: Այս պատ­ճա­ռով Ա­րա­րի­չը փու­թով զգու­շաց­րեց և ­նա­խա­պատ­րաս­տեց, որ­պես­զի չհի­վան­դա­նանք, ինչ­պես բժիշկ­նե­րը նա­խա­հո­գութ­յուն (ցու­ցա­բե­րե­լով)` խրա­տով սա­տար են լինում տկար ան­դամ­նե­րին, ո­րով­հետև ­Տերն ի­մա­նա­լով մեր` մտքով դյու­րա­կոր­ծան լի­նե­լը` սահ­մա­նում է ­Տի­րոջ երկ­յուղն ու ինքն իր մեջ նա­յե­լը` ա­սե­լով.

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև մարմ­նի գոր­ծե­րը կա­րիք ու­նեն ժա­մա­նա­կի, գոր­ծա­կից­նե­րի, աշ­խա­տան­քի և­ այլ մա­տա­կա­րար­նե­րի: ­Մինչ­դեռ մտքի ա­նօ­րի­նութ­յու­նը կա­տար­վում է առանց ժա­մա­նա­կի, ան­մար­մին շար­ժու­մով, ա­ռանց ճի­գի, գոր­ծա­կից­նե­րի և ­միջ­նոր­դի: Այս պատ­ճա­ռով` ուր ծանր են հան­ցանք­նե­րը, այն­տեղ փու­թով դրվում են մար­դա­սեր Աստ­ծո բժշկա­րար սպե­ղա­նի­նե­րը, որ Աստ­ծո երկ­յու­ղը պահ­պա­նելն է, որ ա­սում է.

 

­Նա­յիր քո մեջ. ո­րով­հետև Ա­վե­տա­րա­նում ևս ­Տե­րը պար­զո­րեն ա­սում է. «Սր­տից են դուրս գա­լիս չար մտա­ծում­նե­րը և պղ­ծում մար­դուն» (Մրկ. Է 23), քան­զի Աստ­ված նա­յում է սրտին և ­ծա­ծուկ բա­նե­րին, իսկ մար­դը` խոս­քե­րին ու եր­ևա­ցող գոր­ծե­րին, ո­րով­հետև «­­Նա, որ ստեղ­ծել է նրան­ցից յու­րա­քանչ­յու­րի սիր­տը» (Սղմ. ԼԲ 15), մտա­պա­հում է ա­մեն ինչ: Սրա պատ­ճա­ռով և­ ա­սում է. Չ­լի­նի թե քո սրտում ծա­ծուկ չար բան լի­նի: Չ­լի­նի թե խոս­քը զգաս­տութ­յան և ­մեծ զգու­շութ­յան կոչ է, ո­րով­հետև սա­տա­նան, որ ա­ներ­ևույթ թշնա­մի է, դա­րա­նա­կալ է լի­նում ծա­ծուկ կեր­պով և ­գաղ­տա­ձիգ նե­տեր է ար­ձա­կում նրանց, ով­քեր ու­ղիղ են սրտով, նաև` ով­քեր ար­թուն չեն և ­պատ­րաստ, հա­մա­ձայն ա­ռա­քե­լա­կան խրա­տի, հան­դեր­ձա­վոր­վե­լու «ար­դա­րութ­յան զրա­հով» (Ե­փես. Զ 14) և­ ոտ­քե­րին կրե­լու խա­ղա­ղութ­յան Ա­վե­տա­րա­նի նա­խա­պատ­րաս­տութ­յու­նը (գլխին) հու­սո սա­ղա­վար­տը և ­մեջ­քին սու­սե­րը` հո­գու զորութ­յու­նը, ո­րոնք բո­լոր աստ­վա­ծա­շունչ գրքե­րի խոս­քերն են` հո­գու մեջ հա­վաք­ված, և ­ժա­մա­նա­կին պա­տաս­խան տալ, ինչ­պես ­Տե­րը հաց պա­հան­ջո­ղին ա­սաց. «­­Միայն հա­ցով չէ, որ ապ­րում է մարդ, այլև` Աստ­ծո ա­մեն խոս­քով» (­­Ղուկ. Դ 4),և­ երբ ստի­պում են տա­ճա­րի աշ­տա­րա­կի վրա, թե` «­­Քեզ այս­տե­ղից ցած գցիր» (Մտթ. Դ 6, ­Ղուկ Դ 9), պա­տաս­խա­նում է. «Գրված է. ­Քո ­Տեր Աստ­ծուն պի­տի չփոր­ձես» (Մտթ. Դ 7, ­Ղուկ. Դ 12), և­ երկր­պա­գութ­յուն պա­հան­ջե­լիս ա­սում. «­­Քո ­Տեր Աստ­ծուն պի­տի երկր­պա­գես» (­­Ղուկ. Դ 8): Այս խոս­քե­րով, իբրև պող­պատ­յա սրով, կտրե­լով զերծ է մնում նրա­նից, ո­րով­հետև ըստ ա­ռաք­յա­լի, «­­Կեն­դա­նի է Աստ­ծո խոս­քը, ազ­դու և­ ա­վե­լի հա­տու քան ա­մեն մի երկ­սայ­րի սուր, և կտ­րում անց­նում է մինչև ո­գու և ­հո­գու, հո­ղե­րի ու ող­նա­ծու­ծի բա­ժան­ման սահ­մա­նը, նա քննում է սրտի մտա­ծում­նե­րն­ ու խոր­հուրդ­նե­րը» (Եբր. Դ 12), ո­րոնք ի­րենց մեջ պա­րու­նա­կում են Գր­քի կեն­դա­նի ու նե­րազ­դու խոս­քը, որ հան­դերձ­յալ կյան­քի դա­տա­վոր­ն­ է և ­դա­տե­լու է հան­ցա­վոր­նե­րին, ինչ­պես և Ք­րիս­տոս ա­սաց. Եվ այս է այն խոս­քը, որ ա­սաց ­Սո­ղո­մո­նը. «­­Մի՛ բամ­բա­սիր արքա­յին քո սեն­յա­կում» (­­Ժող. Ժ 20), այ­սինքն` Աստ­ծուն` քո սրտում, ո­րի հա­մար և հ­րա­մա­յում է ա­ղոթ­քի պա­հին մտնել սրտի սեն­յակ, փա­կել զգա­յա­րան­նե­րի դռնե­րը և ­գաղտ­նի աղոթ­քի կանգ­նել ­Հոր առջև, որ կհա­տու­ցի հայտ­նա­պես (տե՛ս և հմմտ. Մտթ. Զ 4, 6):

 

Չ­լի­նի թե քո սրտում ծա­ծուկ չար բան լի­նի: Օ­րի­նա­պահ­նե­րի սրտե­րը հե­ռու են ամ­բա­րիշտ­նե­րի խոր­հուրդ­նե­րից, ովքեր ի­րենց կամ­քի (հետ­ևան­քով) ան­հա­ջո­ղութ­յուն կրե­լիս այս կյան­քում` սրտի մեջ երկմ­տում են Աստ­ծո նկատ­մամբ` ա­սե­լով. Արդ­յո՞ք­ Աստ­ված ա­մե­նայն ին­չի ա­րա­րիչն ու խնա­մա­ծուն է, և­ ե­թե ա­մեն ինչ վա­րում է ար­դա­րութ­յամբ` ա­պա չա­րը որ­տե­ղի՞ց­ է և­ ու­մի՞ց­ է սկիզբ առ­նում, և­ ին­չու՞ է պարտ­վում բա­րուց, և­ ին­չու՞ է հա­ջող­վում մե­ղա­վոր­նե­րին, և­ ար­դար­նե­րին հա­կա­ռակն է հան­դի­պում: Ս­րանք տկա­րա­նում և նրանք զորա­նում են, սրանք սա­կա­վակ­յաց են և ն­րանք` ով­քեր տե­սա­նե­լի բա­նե­րին են միայն նա­յում և­ ա­ռօ­րեա­կան բա­ներն են միայն նշմա­րում ու նկա­տում և ­չեն հա­վա­տում Աստ­ծո դատաս­տա­նին հան­դերձ­յալ աշ­խար­հում, բո­լո­րի հա­րութ­յանն ու անս­պառ հա­վի­տե­նա­կա­նութ­յան գա­լուն, երբ դրվում են արդա­րութ­յան կշեռք­նե­րը և­ ուր ըստ ար­ժան­վույն ըն­դու­նում ար­դար­ներն ու մե­ղա­վոր­նե­րն­ ի­րենց գոր­ծե­րի հա­տու­ցու­մը` ան­սահ­ման կյան­քով և ­վախ­ճա­նա­վոր հա­վի­տե­նութ­յամբ: Եվ սրանք ա­նօ­րեն խոս­քեր և սր­տում ե­ղած քո­ղարկ­ված չա­րութ­յուն­ներն են, որ ծնվում են թույլ և ­թե­րա­հա­վատ մտա­ծում­նե­րից, ո­րով­հետև չա­րը ոչ թե ճշմա­րիտ շնորհ է կամ Աստ­ծուց եղած (ի­րո­ղութ­յուն), կամ ինքնս­տինք­յան գո­յա­ցած, կամ էլ` ու­րի­շի կող­մից` ի սկզբա­նե ե­ղած, այլ բա­րու պա­կա­սութ­յու­նից է լի­նում չա­րը, ինչ­պես լույ­սի պա­կա­սութ­յու­նից` խա­վար է (լի­նում) և­ ար­դա­րութ­յան պա­կա­սութ­յու­նից` ա­նի­րա­վութ­յուն, սրբութ­յան պա­կա­սութ­յու­նից` պղծութ­յուն և կյան­քի պակա­սութ­յու­նից` մահ, ին­չը և ­գո­յա­ցավ ա­զատ կամ­քից, ինչ­պես նրանք, ով­քեր ընտ­րում են մարմ­նի հեշ­տան­քը, ա­պա­կան­ա­ցու գան­ձե­րի ա­ռա­տութ­յու­նը քան հոգ­ևո­րի հարս­տութ­յու­նը: Եվ այս չար ու մեղք է: Իսկ հի­վան­դութ­յուն­նե­րը, աղ­քա­տութ­յուն­նե­րը, սո­վե­րը, պա­տե­րազմ­նե­րը, տա­րա­ժամ մա­հե­րը, հա­մա­ձայն ախ­տաց­յալ մտքե­րով մարդ­կանց կար­ծի­քի, չա­րից են, բայց կա­տար­յալ մտքե­րի հա­մար այս­պես չէ, այլ ու­րիշ բա­նից են հա­մար­վում. ո­րով­հետև դրանք չա­րիք վա­նող են, քան­զի բա­զում չա­րութ­յուն­ներ և ­մեղ­քեր սրան­ցով են խա­փան­վում. ինչ­պես երբ նյու­թը զատ­վում է բոր­բոք­ված կրա­կից` կրա­կը հանգ­չում է և Աստ­ծո մեջ որ­ևէ պատ­ճառ չկա, որ գտնվի ա­րա­րած­նե­րի (չա­րութ­յան) մեջ, ո­րով սխալ­վում է մար­դը և ­բամ­բա­սում Ա­րար­չի նա­խախ­նա­մութ­յու­նը, ու ե­թե մե­կը ա­պա­կան­ված միտք ու­նե­նա, այն կնման­վի հի­վանդ աչքի, որ կամ ո­չինչ չի տես­նում կամ տես­նում է այլ բան, ուստի Սուրբ ­Հո­գին զգու­շաց­նում է ա­սե­լով.

 

 ­Նա­յիր քո մեջ. ին­չը և ­նույն հու­սով և­ ո­ղոր­մութ­յամբ քննվեց ըստ մեր կա­րո­ղութ­յան, որ կա­րե­լի է բա­վա­կան համա­րել` ա­հա­վոր ու պատ­կա­ռե­լի շա­տա­խո­սութ­յան աղ­տե­ղութ­յուն­նե­րով չբեռ­նա­վո­րե­լու ձեր իշ­խա­նա­կան և­ ա­զատ կամ­քը, որ բո­լո­րիս տերն է:

 

Այ­սու­հետև մեր հոգ­ևոր աչ­քե­րը մեր ներ­սը նա­յե­լուց (շրջե­լով) հա­ռենք դե­պի վեր` բար­ձունք­նե­րի բար­ձուն­քը, եր­կինք­նե­րի եր­կին­քը, դեպ ­Սուրբ սրբոց, որ ա­ռա­վել է քան հրե­ղեն էակ­նե­րի հոգ­ևոր բնա­կա­տե­ղին, ուր միայ­նակ շրջում է ­Սուրբ Եր­րոր­դութ­յու­նը` բո­լոր ա­րա­րած­նե­րին դուրս թող­նե­լով` ա­ռա­ջին վա­րա­գույ­րով ի­մա­նա­լի էակ­նե­րին (զա­տե­լով) Ի­րեն­ցից և­ երկ­րոր­դով մեզ` նրան­ցից[6]. նրան աստ­վա­ծա­բա­նե­լով փա­ռա­վո­րենք աստ­վա­ծա­բան փա­ռատ­րութ­յամբ` օրհ­նե­լով նրա ե­րեք դեմ­քերն ու ան­ձե­րը, մեկ միաս­նա­կա­նութ­յու­նը, Աստ­վա­ծութ­յու­նը, զո­րութ­յու­նը, մեկ բնութ­յու­նը, հա­մա­կա­մութ­յու­նը, մեկ թա­գա­վո­րութ­յու­նը, էակ­ցութ­յամբ և­ իս­կութ­յամբ մեկ ի­մաս­տութ­յու­նը` նույն պատ­վով փա­ռա­վոր­ված և ­հա­վա­սա­րա­պես երկր­պագ­ված, ան­զա­տե­լիո­րեն բա­ժան­ված և­ ա­ռանց խառն­վե­լու հա­վի­տե­նութ­յու­նից և ­ժա­մա­նա­կից ա­ռաջ, ա­վա­գա­գույն, քան մտքե­րի, խոս­քե­րի և զ­գա­յութ­յուն­նե­րի ըն­թաց­քը` լի­նե­լով Ա­րա­րիչն ու նա­խախ­նա­մի­չը բո­լոր հոգ­ևոր և զ­գա­լի (էակ­նե­րի), թող այժմ Ին­քը նա­յի իր ինք­նօ­րի­նակ բա­րութ­յամբ և Իր գթութ­յամբ Իր ա­րա­րած­նե­րին և ­բա­ցե­լով ան­նիր­հե­լի և­ ո­ղոր­մած աչ­քը տես­նի այս աշ­խար­հի կա­րիքն ու կա­րո­տութ­յու­նը և Իր անս­պառ ծո­վից (բաշ­խե­լով) հա­գեց­նի բո­լո­րի կա­րիք­նե­րը և ­փու­թա օգ­նել զա­նա­զան խոր­խո­րատ­նե­րի մեջ ըն­կած մեր տկա­րա­ցած բնութ­յա­նը միակ Աստ­ծո ­Միա­ծին Որ­դին, «Ա­րուս­յա­կից ա­ռաջ» (Սղմ. ՃԹ 3) ­Հոր ծնուն­դը, որ հաս­նե­լով օ­րե­րի լրու­մին` ե­ղավ կու­սութ­յան պտուղ և ­նոր Ա­դամ` ըն­դու­նե­լով ան­թե­րի բնութ­յուն և­ ա­մե­նայն մարդ­կա­յի­նը, բա­ցի մեղ­քե­րից. մի Որ­դի, մի Քրիս­տոս` մեկ բնութ­յամբ, մեկ կամ­քով և ­մեկ ներ­գոր­ծութ­յամբ` խոս­տո­վա­նված ուղ­ղա­դա­վան սուրբ ե­կե­ղե­ցու կող­մից, Ով ­Խա­չով ա­րա­րեց մեր փրկութ­յու­նը, թաղ­մամբ մեր վրա­յից թո­թա­փեց մեր ա­պա­կա­նութ­յու­նը, և դ­ժոխ­քի կոր­ծա­նու­մով ազա­տեց մեր հո­գի­նե­րը, որ Ա­դա­մից էին, հա­րութ­յուն ա­ռավ աստ­վա­ծա­բար, և­ եր­կինք բարձ­րա­ցավ նույն աստ­վա­ծաց­յալ մարմ­նով, ո­րով և ­հայ­րա­կան փառ­քով գա­լու է որ­պես ող­ջե­րի ու մեռ­յալ­նե­րի ­Դա­տա­վոր և, ա­նեզ­րա­կան հա­վի­տե­նութ­յամբ, ըստ յու­րա­քանչ­յուր գոր­ծի հա­տու­ցող, և ­նա, ով պատ­վի­րեց մեզ նա­յել մեր մեջ, թող նա­յի և ­տես­նի ­Հոր ու ­Սուրբ ­Հո­գու հետ տի­գա­խոց կո­ղի վեր­քը և­ ոտ­քե­րի, ձեռ­քե­րի վրա գա­մե­րի հետ­քե­րը, և­ այդ ջեր­մա­գին սի­րով թող նա­յի Իր ար­յան գնին ու երկ­նա­շեն, աշ­խար­հա­շեն ձեռ­քե­րով բո­լո­րին գա­մի Իր երկ­յու­ղին և ­սի­րուն ու ջնջի բո­լո­րին, ով­քեր հա­կա­ռակ են սուրբ ե­կե­ղե­ցուն, և ­մաք­րի քրիս­տոն­յա­նե­րի ե­րես­նե­րից բո­վան­դակ ա­մոթն ու ար­տա­սու­քը` դա­վա­նե­լու ճշմա­րիտ կրո­նը, նվի­րա­կան հա­մա­տա­րած Կա­թո­ղի­կե և Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն` իբրև հարս` զգես­տա­վոր­ված ան­կո­ղոպ­տե­լի զար­դով ա­նա­րատ ա­ռա­գաս­տի մեջ, որ լայ­նա­գույն վայր է, եր­կայ­նա­ձիգ, խո­րա­գույն և ­բարձ­րա­գույն` ճո­խա­ցած ան­չա­փե­լի Աստ­ծո շնոր­հիվ և ­բարձ­րա­ցած ան­հա­սա­նե­լի բար­ձունք­ներ, որ հա­մա­հա­վաք, տիե­զե­րագ­րավ, հա­մաշ­խար­հա­կան, ա­մե­նասփ­յուռ և­ ա­մեն ինչ բո­վան­դա­կող հա­վատն է, ո­րի հիմ­քե­րը ամ­րա­կուռ, ա­կա­նա­փայլ, մար­գար­տա­զոդ, ոս­կե­փայլ, ար­ծա­թա­ձույլ են, մշտնջե­նա­վոր լեռ­ներ ու հա­վի­տե­նա­կան բլուր­ներ են, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը` միակ և­ անն­ման` «Աստ­ծո լեռ է կոչ­վում, պա­րարտ լեռ» (Սղմ. ԿԷ 16), և ­լեռ, որ բարձ­րա­գույն երկն­քի վրա է` տեսն­ված ­Դա­նիե­լի կող­մից (տե՛ս ­Դան. Բ 35): Այս­տե­ղից ծնվեց ան­ձե­ռա­կերտ վե­մը և ­մե­ծա­նա­լով ընդգր­կեց բո­լո­րին. դա Է­մա­նո­ւե­լի ա­մե­ներ­ջա­նիկ ­Մայրն է, կա­նանց մեջ ա­մե­նօրհն­յալ (տե՛ս ­Ղուկ. Ա 42) սրբու­հի ­Մա­րիամ Աստ­վա­ծա­ծի­նը, բո­լոր ազ­գե­րի ու ցե­ղե­րի մեջ ե­րա­նե­լին, խոր­քերն ու բար­ձունք­նե­րը զար­մաց­նո­ղը, դրա­նից հե­տո և (Սուրբ) Գր­քի խորհր­դա­գի­տութ­յամբ նույն լու­սանշ­յուլ խորհր­դով փա­ռա­վոր­ված, հա­րա­շարժ շա­րա­հար­ված սուրբ և ­խո­սուն կար­կե­հան քա­րը, կայծ և ­շափ­յու­ղա կոչ­վա­ծը, «­­Կա­նան­ցից ծնված­նե­րի մեջ մե­ծա­գույ­նը» (­­Ղուկ. Է 28), երկ­րա­վոր հրեշ­տա­կը և­ երկ­նա­վոր մար­դը ­Հով­հան­նես ­Կա­րա­պե­տը (Մկր­տի­չը), նա­հա­տակ­նե­րի մեջ անդ­րա­նի­կը, ա­վա­գա­գույն պսա­կա­վո­րը[7] ար­յամբ գու­նա­գեղ­ված ան­մահ Ս­տե­փա­նոս ­Նա­խավ­կան, հոգ­ևոր երկն­քում փայ­լա­տակ­ված տաս­ներ­կու ճա­ռա­գայթ­նե­րը (առաք­յա­նե­րը), ով­քեր ա­կա­նա­տես և ս­պա­սա­վոր ե­ղան մարմ­նա­ցած ­Խոս­քին (Ք­րիս­տո­սին), և­ աչ­քով ու ա­կան­ջով ի­րա­պես և ս­տու­գա­պես ե­րա­նութ­յուն ըն­դու­նե­ցին տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­նե­րը, նաև լու­սա­բոր­բոք յո­թա­նա­սու­ներ­կու ցոլ­քե­րը (ա­շա­կերտ­նե­րը), լույ­սի ու տվնջյան որ­դի­նե­րը, Իս­րա­յե­լի ան­սահ­ման ծո­վի աղբ­յու­րը,ծա­րա­ված­նե­րի հոր­դա­բուխ ա­կուն­քը, տիե­զեր­քի ո­ռո­գու­մը, մար­գա­րե­նե­րի ու նա­խա­տես­նե­րի հույ­լերն են, որ գո­վա­բան­վե­ցին և ­հա­մակ­վե­ցին ­Սուրբ ­Հո­գով և դր­վե­ցին իբրև հաս­տա­կա­ռույց քա­րեր և ­կեն­դա­նի վե­մեր ու սուրբ ե­կե­ղե­ցու բա­րե­բե­ղուն ամ­րա­նա­ձո­ղեր, որ իբրև խիճ և ­կիր շա­ղախ­ված նա­հա­տակ­նե­րի բազ­մութ­յան սահմռ­կե­լի ոս­կոր­նե­րով ու վար­դա­գույն ար­յամբ[8], հա­զա­րա­վոր, բյու­րա­վոր բա­նա­կան էակ­նե­րով, ով­քեր ար­յամբ, չար­չա­րան­քով և ­դառ­նա­գույն մահ­վամբ կարծ­րաց­րին ու դժոխ­քի դռնե­րի հա­մար ան­մատ­չե­լի դարձ­րին Ք­րիս­տո­սի` ա­հա­լի Գլ­խի` ան­դամ­նե­րի շին­ված­քը (ե­կե­ղե­ցին), որ­պես­զի սնա­մեջ, դա­տարկ, հրեա­կան շին­ված­քի ար­տա­քուստ ծեփ­ված, դյու­րութ­յամբ քանդ­վող, վա­ղա­փուլ հիմ­քի չնման­վի, ո­րին սուրբ մար­գա­րե­նե­րով մե­ղադ­րում է ­Տերն Ին­քը: Այլ (այն պետք է ա­մուր լի­նի) ինչ­պես վա­յել է աստ­վա­ծար­կու հիմ­քին և­ ան­ձե­ռա­գործ շին­ված­քին, որ հաս­տա­տեց ­Տե­րը և­ ոչ` մարդ: Թող մնա ու հա­րատ­ևի դշխո սուրբ ե­կե­ղե­ցին Աստ­ծո աջ կող­մում մշտնջե­նա­վոր­ված անս­պառ հա­վի­տե­նութ­յամբ, ան­հա­մե­մա­տե­լի բարձր գլու­խը պսա­կած ­Խա­չով, որն իր վրա ան­բա­ժա­նե­լիո­րեն կրում է սի­րով բ­­ևեռ­ված, շքե­ղութ­յամբ թա­գա­վո­րող խաչ­ված Աստ­ծուն, ո­րին օրհ­նենք ի փառս փե­սա­յա­ցած ­Խոս­քի` փա­ռա­բա­նե­լով աստ­վա­ծա­հիմն փառ­քով, որ­պես­զի սրա համար լի­նի շրջա­փակ­ված հրե­ղեն պա­րիսպ և­ ի փառս բնակ­վի սրա մեջ հա­վիտ­յանս հա­վի­տե­նից <…>:

 

 

[1] Ի­նչպես­ հա­յտն­ի է ս.­ Դիոնի­սիոս Ա­րիս­պագացին եղել­ է Պո­ղոս Առաքյալի աշակերտը (­Գործք ԺԷ 3­4): Սա­կայն նրա անու­նով հայ­տնի եր­կե­րը («Յաղա­գս երկն­այի­ն քահ­ան­այապետութեան», «Յաղագս եկեղեց­ական քահանայապետութեանե, «Յաղագս խո­րհ­րդ­ական աստու­ածաբանո­ւթեան», «Յ­աղագս աստուած­ային ան­ուանց» և այլն) իրականո­ւմ գրվել և շրջան­ա­ռութ­յան­ մե­ջ են մտել մ­իայն Ե-Զ դդ.: Այս շ­րջ­անում ա­պր­ած քրիստ­ոնյա մ­ի աստվածաբա­ն մատն­ագիր նրա­ն է վերագր­ել ի­ր աշ­խատություններ­ը, որ­պե­ս­զ­ի դրա­նք­ պահպանվ­եի­ն Արիսպագացու վա­յելա­ծ սու­րբգրա­յի­ն հեղինակութ­յան շն­որհիվ: Դիո­նիսիոս Արի­սպագացու ե­րկերը հայերեն­ են թ­ար­գմանվել 2 անգամ­. հուն­արենից` Ստեփ­ան­ոս Ս­յունեցո­ւ կողմի­ց, 71­6-­717 թթ. (որ,­ ի դեպ, աշխարհ­ում իրականաց­ված այդ երկ­երի վաղագույն թարգ­մանու­թյուններից մեկն է)­ և լատիներեն­ից Ստեփ­անոս Լե­հա­ցու միջոց­ով, 1662թ.:

[2]­ Ի դեպ­ հրեաների` եգ­իպտա­կան գե­րությունից ավար­ով հեռանալը ս. Իրինեոս­ի (­+202), Ո­րոգ­ինեսի­ (+253), Օգո­ստինոսի (+4­30­) կողմից մեկնա­բանվում է իբրև քրիստոնյաներ­ի դ­ար­ձ հեթա­նոսությ­ու­նի­ց: Օգտա­գործե­լով այս­ փոխաբե­րությո­ւնը`­ Որոգինեսը` հ­որդ­որում է իր աշակե­րտին`­ ս. Գրիգոր Սքանչ­ելա­գոր­ծին (+270/­75)­ իր գ­իտելիքներն ի սպաս դնե­լ ք­ր­իս­տո­նեու­թյան­ը,­ «քանզի Սուր­բ սրբ­ոց անոթներ­ը պ­ատրաստվա­ծ էին այն ավ­արից, որ Ի­սրայե­լը­ տարավ­ Եգիպտո­սից»­: Ե­գիպտական ավ­արն, ըստ ս. Ի­րի­նեոսի և­ Օգոստ­ին­ո­սի, այլ­աբանո­ւթ­յո­ւնն է քր­իս­տոնյան­երի`­ հեթան­ոսակա­ն գր­վա­ծքներից­ ճշմարի­տ­ն­ ու հա­յտն­ու­թենականն ընտ­րել­ու և վերցնելու իրա­վունքի­. Օ­գոստինոս Եր­անելի, Խ­ոս­տովանությունն­եր, Ե­ր., 2002­, էջ 33­6, ծնթ­. 47:

[3] Տե՛ս­ «Սրբոյն Բարսղ­ի ե­պի­սկոպոս­ի ի «­Հայեա­ց ի­ քեզ»,­ Մաշտ­ոց­ի անվան Մ­ատենադա­րան, ձեռ. 4­36, թ.­ 14­5բ­-148­բ, նու­յնի ար­դի հայ­երեն թրգմ. հունարենի­ց` Ս.Կ­րկյաշ­ար­յանի աշխատասիրո­ւթյամբ` «Գա­նձասար», Է, Եր., 2­002, էջ­ 218-­228:

[4] Հայտնի է ս. Եվագրի` այս նյութին նվիրված աշխատությունը` «Վասն ութ խորհրդոցն», որը մեկնաբանվել է Գրիգոր Սկեռացու (ԺԲ դ.) և Մատթեոս Ջուղայեցու (ԺԴ-ԺԵ դդ.) ջանքերով:

[5] Տե՛ս «Գանձասար», Է, 2002, էջ 218-228:

[6] Այս միտքը բերված է ս. Գրիգոր Նազիանզացու (Աստվածաբանի. 330-390թթ.) «Խաղաղական» խորագրով ճառաշարի «Արձակէ ինձ լեզու» ենթագլխից (տե՛ս «Կնիք Հաւատոյ ընդհանուր ս.եկեղեցւոյ…». «Մատե­նագիրք Հայոց», հտ. Դ, Անթիլիաս, 2005, էջ 73 [52]):

[7] «­Պ­ս­ակ­ավ­ո­ր»­ բ­առ­ը­ «­Ստ­եփ­անոս» (հունա­րեն Stefa­nos­) անվան ստու­գ­աբանու­թյուն­ն է:

[8] Աստվածաբան­ական արձագա­նք­ն է «­Արիւն մար­տիրոսաց` հիմն եկեղ­եցւոյ» արտահայտու­թյա­ն: