Իսկ եթե մեկը հանդգնի խախտել այդ (Հեսուի) նզովքը` որ օրը որ (քաղաքի) հիմքը դնի` իր անդրանիկ որդուն պիտի թաղի և որ օրը որ ավարտի` կրտսեր (որդուն), և շինության ամբողջ ընթացքն անեծքի տակ մնաց: Նավեի որդին` Հեսուն ներգործական ձայնով ավիրում է Երիքովը և բնական նզովքով անիծում է նրա շինարարությունը, այն դժոխքը, որ գերեզման էին դարձրել մարդիկ: Աստծո Որդու գալստյան ժամանակ, երբ հնչի ավեր գործող փողի ձայնը` այնտեղ չեն մնա վախճանվածների ոսկորներն իսկ, ինչպես Երիքովը, ուր ոչ մի կենդանի շունչ չմնաց, և երկրի մարդկանց համար գերեզմաններ չեն փորվում, ինչպես և վեց քաղաքներում չեն շինվի մինչև հավիտենական ժամանակները: Այդ նպատակով Հեսուն անջինջ անեծք թափեց այդ ավերակ տեղի վրա: Իսկ անօրեն Աքաաբ թագավորը խախտեց մարգարեի անեծքը ու թեպետ վայրը փոխեց, բայց քաղաքի անունը չփոխեց. թողեց հին Երիքովը և Սոդոմին մոտիկ ներքևի կողմում կառուցեց և անվանեց Նոր Երիքով: Եվ նզովքի խոսքը նրա վրա և նրա որդիների վրա կատարվեց. ամբողջ տոկոսը հատուցեց իր անձով, կնոջով, յոթանասուներկու որդիներով, որոնց կոտորեց Հեսուն: Եվ նրա հիշատակը ջնջվեց արդար թագավորների ազգահամարից: Եթե Եղիսե մարգարեի օրհնությունները չհանգչեին նրա վրա, առաջին Երիքովից ավելի շուտ կքանդվեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: