ԵՐԿԱԿԻ ՎԵՄԵՐԻ ՄԱՍԻՆ

­Տաս­ներ­կու վե­մե­րը, որ դուրս ե­կան այն գե­տից, ի­րենց թվով նման էին տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­րին, և ­տաս­ներ­կու քա­րե­րը, որ ի­ջեց­վե­ցին գե­տի մեջ` տաս­ներ­կու ազ­գա­տոհ­մե­րին, ո­րոնք չկա­րո­ղա­ցան դուրս գալ մեղ­քի ծո­վից: Երբ ժո­ղո­վուրդն անց­նում էր ­Հոր­դա­նան գե­տով սպառ­վեց, ցա­մա­քեց գե­տի ջու­րը. մի մա­սը վեր բարձ­րա­ցավ, իսկ մյուս մա­սը ներքև հո­սեց: Եվ այդ քա­րե­րը, որ հա­նե­ցինք գե­տի մի­ջից, դրե­ցինք մի վայ­րում, կոչ­վում է ­Գաղ­գաղ: ­Հարկ է խոս­քի (ի­մաս­տը) հաս­կա­նալ. ջրե­րը, որ հա­կա­ռակ բնու­թեան, դեպ վեր բարձ­րա­ցան, հե­թա­նոս­նե­րի դեպ վեր, եր­կինք բարձ­րա­նալն է, իսկ (այն) ջրե­րը, որ դեպ ­Մե­ռեալ ծով, ­Սո­դոմ հո­սե­ցին` ժո­ղովր­դի` դե­պի մեղ­քը վե­րա­դառ­նալն է [ցույց տա­լիս]: