ՀԵՍՈՒԻ` ՀՈՐԴԱՆԱՆՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այն­տեղ սի­նեա­կան լե­ռան մոտ (Աստ­ված) ար­ժան չհա­մա­րեց ժո­ղովր­դին լե­ռան վրա բարձ­րա­նալ, բայց` միայն ­Մով­սե­սին, և (նրան) հայտ­նի դարձ­րեց Իր Աստ­վա­ծութ­յան ան­մատ­չե­լի պա­տի­վը: Եվ այս­տեղ ­Հոր­դա­նա­նի ա­փին տա­պա­նա­կին (տրված) մե­ծա­րան­քի նույն պա­տիվն է ցույց տրվում, երբ ժո­ղո­վուր­դը մոտ եր­կու հա­զար կան­գուն հե­ռա­նում է նրա­նից, այն­տեղ Աստ­ծո մա­տով փո­րագր­վում էր տախ­տակ­նե­րի գի­րը, այս­տեղ գրով հաս­տատ­ված կար նաև ­Հի­սու­սի ա­նու­նը. «­­Ձեզ մար­գա­րե պի­տի տա ձեր եղ­բայր­նե­րի մի­ջից. նրան լսե­ցեք» (Բ­ Օր. ԺԸ 15), ա­սում է ­Մով­սե­սը: Եբ­րա­յե­ցի­նե­րից եր­ևե­լի մե­կը եկավ պատ­մեց մեզ. ժո­ղո­վուր­դը, ա­սում է, ամ­պի, ծո­վի և ­մե­գի մեջ մկրտվեց, և Աստ­ծու ա­նու­նը չէր տրվում (այդ վայ­րում): Այս խոս­քը կրկնում եմ նաև ես: ­Քա­հա­նա­նե­րի ոտ­քե­րը ­Հոր­դա­նա­նի ջրում մկրտվե­ցին, իսկ մարմ­նի մնա­ցյալ մա­սը ցա­մաք մնաց, քան­զի եր­կա­թի ծնունդ էին և­ ոչ ջրի: ­Տա­պա­նակն իր ան­ձը չի մկրտում, ո­րով­հետև մար­դու ա­նունն ա­ռանց մարմ­նի և ­հո­գու չի մկրտվում. այս­պես էլ Աստ­ծո ա­նու­նը տա­պա­նա­կի ան­վամբ էր կոչ­վում: Ա­նու­նը պահ­վում էր ցա­մա­քի մեջ ա­ռանց մկրտու­թյան, մինչև որ նույն ա­նու­նը մար­մին և­ ոգի հագ­նի և ­նույն մարմ­նով ու ո­գով մկրտվի ­Հոր­դա­նան գե­տում: