Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։16

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:14
   

Եվսեբիոս Կեսարացի

Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
   
   Ուրիշ ինչպե՞ս կարող էր Հիսուսն այսպիսի զարմանալի բաներ անել, եթե ոչ Իր աստվածային զորությամբ: Եվ դու ինքդ կարող ես հասկանալ Նրա զորության աստվածային լինելը, եթե մտածես, թե Ով և ինչպիսին է Նա բնությամբ, և ինչպես Նա այդ անհայտ մարդկանց ձկնորսությունից և խղճուկ կյանքից վերցնելով Իրեն մոտեցրեց, և նրանց օգնականներ դարձրեց՝ անճառելի գործեր կատարելու համար: Նրանց Իր հետևորդներ դարձնելով ու աստվածային զորություն ներշնչելով՝ ուժով և քաջությամբ լցրեց, և իրապես, որպես Աստծո Բան ու Ինքն Աստված, այսպիսի մեծ հրաշքների Արարիչ, նրանց դարձրեց աստվածապաշտության սպասավորներ ու ուսուցիչներ  և, ամենակարևորը, մտածող ու բանական հոգիների որսորդներ՝ գործնականում կատարելով «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ» (Մատթ․ 4:19) բառերը: Այնուհետև նա Նրանց, որպես Իր ուսմունքի քարոզիչներ, ուղարկեց բոլոր ազգերի մեջ:
   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
   
   Պետրոսն ու Անդրեասը սկզբում եղել են Կարապետի աշակերտները, իսկ երբ տեսել են  Հովհաննեսի կողմից վկայվող Հիսուսին,  միացել են Նրան: Հովհաննեսի մատնությունից հետո նրանք վշտացած կրկին վերադարձել են իրենց նախկին զբաղմունքին: Ուշադրությո՛ւն դարձրու, որ նրանք կերակրվում էին իրենց արդար, այլ ոչ թե անարդար վաստակով: