Հովհաննես Ծործորեցի
Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն:
Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, և որդիները կհարձակվեն հայրերի վրա ու կսպանեն նրանց:
Հոգու զորությանն ապավինել տալուց հետո է, որ այժմ խիստ ծանր վշտի մասին է խոսում: Նաև՝ որպեսզի չասեին, թե՝ «Քանի որ այսպիսի աղմուկի պատճառ ենք դառնալու՝ իբրև չարագործներ, ուրեմն պիտի փախչենք», մխիթարում է սրանով, թե՝ այնքան է աճելու քարոզության զորությունը, որ եթե նույնիսկ [ձեր մարդկային] բնությունն արհամարհել ու ազգատոհմին ուրանալ հասնի, [աստվածային] խոսքն ամեն ինչից ավելի պատվական պիտի համարեք: Որովհետև եթե բնության պարտադրանքը չի կարող խանգարել խոսքին, ուրիշ ի՞նչ կարող է հաղթել: Դրանով բոլորին՝ թշնամի թե ընտանի, կգրավեք, որովհետև այնքան ջերմությամբ կհետևեն ձեզ, որ անգամ ազգականներից ընդունած մահը ոչինչ կհամարեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: