Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:22

Ստեփանոս Սյունեցի

Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»:
   
    «Ամեն ինչ Ինձ տրվեց իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, եթե ոչ՝ Հայրը, և թե ո՛վ է Հայրը, եթե ոչ՝ Որդին»:
    Այստեղ հանդիմանում է Մարկեոնին, ով ասաց. «Երկու երկինքները [պատկանում են] միայն Որդուն և ոչ՝ Հորը»: Սակայն եթե չէին պատկանում Հորը, ինչպես տրվեց Որդուն, ըստ խոսքի. «Տրվեց ինձ իմ Հորից»: Ուստի ոմանք Աստծու մասին կարծեցին, թե Արարիչն է Տիրոջ ու Դատավորի, և ո՛չ Հայր՝ Որդուն: Այդ իսկ պատճառով մերժելով նրանց կարծիքը՝ ասաց. «Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից. և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բայց միայն Հայրը, և ում Հայրը կհայտնի, և ոչ ոք չգիտի Հորը, բայց միայն Որդին, և ում Որդին կկամենա հայտնել»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 10:21