Ստեփանոս Սյունեցի
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին:
«Հիսուս պատասխանելով ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» և այլն:
Մարդը, որ իջնում էր Երուսաղեմից Երիքով, Ադամն է և նրա նման հանցանք [գործած] բոլոր մեղավորները: Իսկ Երուսաղեմը դրախտն է, որից արտաքսվեցին: Երիքովը աշխարհն է, ուր ելան դրախտից: Ավազակները սատանան է և նրա գնդերը: Մերկությունը՝ փառքից և անմահությունից զրկվելն է, վերքերը՝ մեղքն ու բոլոր հանցանքները: «Թողելով կիսամահ»՝ քանզի մեռավ մեղքերով վիրավորված:
«Կիսամահ»՝ նրա համար, որպեսզի «սամարացու», այսինքն՝ Փրկչի, գալստյան ակնկալությունը վերստին կենդանացներ: Քահանան և ղևտացին մարգարեներն են, ինչպես թվում է ինձ, և վարդապետները, որոնք Քրիստոսից առաջ էին: «Սամարացին» Քրիստոսն է: «Սամարացի կոչվեց և դիվահար, -ասում է Գրիգորը, -բայց փրկեց նրան, ով իջնում էր Երուսաղեմից Երիքով և ընկավ ավազակների ձեռքը»: «Ձեթը» ողորմություն է, որն արեց նրա վրա: «Գինին» ուրախությունն է, որը ընծայվեց [ի նշան] ավազակներից փրկվելու:
«Գրաստը», որի վրա դրեց [խոշտանգվածին], Իր մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը: «Պանդոկն» Աստծու Եկեղեցին է, իսկ «պանդոկապետն» առաքյալներն են և նրանց նմանները՝ Եկեղեցու վարդապետները: «Երկու դահեկանները» Հին ու Նոր Կտակարաններն են: Սամարացու «երկրորդ անգամ դարձը» Քրիստոսի երկրորդ գալուստն է, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի. առաքյալներին և այլ վարդապետներին՝ արքայության պսակը, քանզի ջանացին և վաստակած ճգնությամբ Ադամի որդիներին դարձրին դեպի բարեպաշտություն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 10:29

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: